Aller au contenu principal

Արկաշոն


Արկաշոն


Արկաշոն (ֆր.՝ Arcachon. ֆրանսերեն:  aʁ.ka.ʃɔ̃. գասկ.՝ Arcaishon, օքս.՝ Arcaishon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Նախկինում մշտապես մտել է Ֆրանսիայի Գասկոնիա պատմական մարզի կազմի մեջ։ Ընկած է Գասկոնյան Լանդեր և Լանդյան անտառներ բնական մարզերի սահմաններում։ Զբաղեցնում է 7,56 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10.776:

Քաղաքը Արկաշոնյան ծովածոցի ափերին տարածվող ագլոմերացիայի գլխավոր բնակավայրն է և Ֆրանսիայի ատլանտյան ափին ընկած պատմական կարևոր առողջարաններից մեկը՝ Ռուայանի, Բիարիցի և Լա Բոլի հետ մեկտեղ։ Համարվում է կլիմայական և հանքաղբյուրային/բալնեոլոգիական առողջարան և, բացի այդ, ձկնորսական խոշոր նավահանգիստ է, առևտրական կարևոր կենտրոն, ծովափնյա սիրված զբոսավայր, ուր յուրաքանչյուր ամառ այցելում է 90 հազարից ավելի հանգստացող։ Տարվա մնացած եղանակներին էլ շաբաթավերջի հանգստյան օրերին Արկաշոնում հաճախ հյուրընկալվում է մինչև 15 հազար մարդ։

Տնտեսական աճի տեմպով Արկաշոնն առաջին տեղերից մեկն է գրավում Ժիրոնդ դեպարտամենտում և ակվիտանյան ծովափի բնակավայրերի շարքում (1999-2007 թթ. յուրաքանչյուր տարի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է +1,2 %):

Ժողովրդագրություն

Աշխարհագրություն

Արկաշոնի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Արկաշոնյան ծոցի ափին է գտնվում Եվրոպայի ամենաընդարձակ ավազաբլուրը՝ Պիլայի մեծ ավազաբլուրը՝ Dune du Pilat, որն ունի մոտավորապես 3 կիլոմետր երկարություն, 500 մետր լայնություն, մինչև 110 մետր բարձրություն և տարեկան 5 մետր շարժվում է դեպի մայրցամաքի խորքը։ Ծոցում ծովախեցգետինների բազմացման համար հիանալի պայմաններ կան, և շուրջ 175 հեկտար ջրային տարածք հատկացված է ծովախեցգետիններ աճեցնելուն։

Գոլֆսթրիմի շնորհիվ քաղաքն ունի մեղմ, հաճելի կլիմա։

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Համայնքի պաշտոնական կայքէջը
  • (en) Dune du Pyla site
  • Arcachon web site
  • Aerial view of the Dune du Pilat
  • Air photography of Arcachon
  • Live Camera Arcachon

Text submitted to CC-BY-SA license. Source: Արկաշոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité