Aller au contenu principal

Պանտենի գերեզմանատուն


Պանտենի գերեզմանատուն


Պանտենի գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière parisien de Pantin), գերեզմանոց Փարիզից հյուսիս-արևելք գտնվող Պանտեն քաղաքի Սեն Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի և Ֆրանսիայի խոշորագույն գերեզմանատունն ընդհանուր առմամբ, ու Փարիզի երեք դամբարաններից մեկը (Բանյոյի և Տյեի գերեզմանատների հետ միասին)` քաղաքի տարածքից դուրս գտնվող։ Ունի 107.60 հա մակերես։

Նկարագրություն

Ստեղծվել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին՝ Բանյոյի գերեզմանատան հետ միաժամանակ, և այս երկու գերեզմաններն ունեն մուտքի նույն դուռը։ Ընդհանուր առմամբ, չնայած իր չափերին, զբոսաշրջիկների կողմից ամենաքիչ հայտնի և այցելվող քաղաքային դամբարաններից մեկն է։

Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական հրապարակը ներառում է 3,201 գերեզման։

Ներկայումս գերեզմանատանը մոտ 200 հազար գերեզմանոց կա, իսկ ընդհանուր առմամբ այնտեղ հանգչում է մոտ մեկ միլիոն մարդ։ Գերեզմանատունը բաց է նոր գերեզմանների համար (տարեկան միջինը մոտ 5 հազար)։ Գերեզմանոցում կան նաև հրեական և չինական-բուդդայական ընդարձակ տարածքներ։

Նեկրոպոլում կա ոչ պակաս, քան 8000 ծառ, մոտ երեսուն տարբեր տեսակի։

Պատմություն

1918 թվականի մարտի 30-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Գրոս Բերտայի արձակած արկը պայթել էր Փարիզի Պանտենի 3 գերեզմանատանը։ Երկու այլ արկ ապրիլի 25-ին և մայիսի 28-ին դարձյալ պայթել են այս գերեզմանատանը։

Պատկերասրահ

Պանտենի գերեզմանատուն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պանտենի գերեզմանատուն ը Find a Grave֊ում

Text submitted to CC-BY-SA license. Source: Պանտենի գերեզմանատուն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé