Aller au contenu principal

Բուսաբանական պատկերասրահ (Փարիզ)


Բուսաբանական պատկերասրահ (Փարիզ)


Փարիզի Բուսաբանական պատկերասրահ (ֆր.՝ Galerie de Botanique), Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանի մաս։ Պատկերասրահն ունի աշխարհի ամենահին և ամենամեծ բույսերի հավաքածուն` Ֆրանսիայի Հերբարիում (ֆր.՝ Herbier national):

Թանգարանի պատմություն

Պատկերասրահը դասակարգվել է որպես պատմական հուշարձան։ Թանգարանի հավաքածուի պատմական հիմքը թագավորական հերբարիումն է, որը ստեղծվել է 1635 թվականին։

Մշտական ցուցադրության համար նախատեսված տարածքը բացվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։

2008—2012 թվականներին թանգարանը փակվել է վերանորոգման նպատակով։

Հավաքածու

Թանգարանային հավաքածուն պարունակում է ավելի քան 8 միլիոն բույսերի ցուցանմուշներ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նյութեր, փաստաթղթեր, գրքեր, պարբերականներ, տպումներ և հիմնական հավաքածուի հետ կապված այլ նյութեր։ Հավաքածուի մի մասը` ավելի քան 6 միլիոն թերթ հերբարիում, թվայնորեն հասանելի է թանգարանի պաշտոնական կայքում, որը հնարավորություն է տալիս այցելուներին գրել և ավելացնել տեղեկատվություն ցուցադրվող ցուցանմուշների վերաբերյալ։ Այս թվայնացված նմուշներից 500000-ը «տեսակներ» են (յուրաքանչյուր «տեսակ» նմուշ է, որը ծառայում է որպես տվյալ տեսակի գիտական նկարագրության օրինակ)։ Հավաքածուներն անընդհատ ավելացվում են (յուրաքանչյուր տարի ավելացվում է 10.000-ից 15.000 նմուշ)։ Թանգարանում կան նաև բույսերի սերմերի հավաքածուներ։

Գործնական տեղեկատվություն

Պատկերասրահը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից և մայիսի 1-ից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Բնական պատմության ազգային թանգարանների հավաքածուների տվյալների շտեմարան
  • Հերբարիումներ  MNHN

Text submitted to CC-BY-SA license. Source: Բուսաբանական պատկերասրահ (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité