Aller au contenu principal

Գինու թանգարան (Փարիզ)


Գինու թանգարան (Փարիզ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)

Գինու փարիզյան թանգարան (ֆր.՝ Musee du Vin), տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասի Վոդ փողոց, Դիքենս զբոսապուրակում, ներկայացված է գինեգործության պատմությունը և գործընթացի ողջ ընթացքը գործիքներով և դեմքերով։ Թանգարանն ստեղծվել է գինեգործական ավանդույթների և գինու որակի ստանդարտի պահպանման նկատառումով։

Թանգարանի հասցեն է՝ Փարիզ 75016, փողոց Վոդ (Դիքենս զբոսապուրակ), տուն 5, մետրոյի կայարան Պասսի։

Պատմություն

Միջին դարերում մայրաքաղաք Փարիզը շրջապատված էր խաղողի սքանչելի այգիներով։ 15-րդ դարում ոչ հեռու այն վայրից, որտեղ այժմ գտնվում է Գինու թանգարանը, որն այն ժամանակ չէր մտնում Փարիզի տարածքի մեջ, աճում էր խաղող (որի մասին մինչ այժմ հիշատակում է Խաղողի այգի փողոցը) և կանգուն էր ֆրանսիական մենաստանը։ Այդ վանքը կամ այլ կերպ ասած՝ Պասսի աբբայությունը, հայտնի էր իր գինով՝ պատրաստված տեղի կրտսեր վանականների ձեռքով, ինչը համտեսում էր անգամ Լյուդովիկոս 13-րդը՝ Բուլոնյան անտառում որսից հետո մեկ բաժակ գինի ըմպելով վանքում։ Մեկ դար անց նույն վայրում հայտնաբերվեցին տաք աղբյուրներ, որոնք, համաձայն լուրերի, բուժում էին կանացի անպտղությունը։ Այդ պատճառով էլ փողոցը կրում է Վոդ անվանումը։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ մենաստանը թալանվում է, իսկ գինեգործական մառանի մասին որոշ ժամանակ մոռացվեց։ Եվ արդեն 20-րդ դարում փարիզյան մի ռեստորանի սեփականատեր որոշեց վանքի գինու պահեստարանը դարձնել ստորգետնյա թանգարան՝ վերաբերվող գինուն ու նրա հետ առնչվող ամեն ինչին։ 1984 թվականին կայացել է թանգարանի հանդիսավոր բացումը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք
  • Թանգարանի գովազդային հոլովակ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Գինու թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité