Aller au contenu principal

Ժյուլիանի ակադեմիա


Ժյուլիանի ակադեմիա


Ժյուլիանի ակադեմիա (ֆր.՝ Académie Julian), գեղարվեստի մասնավոր ակադեմիա Փարիզում։

Պատմություն

Հիմնադրվել է 1868 թվականին՝ նկարիչ Ռոդոլֆ Ժյուլիանի (1839-1907) կողմից։ Այդ ժամանակաշրջանում ֆրանսիական կառավարությունն արգելել էր կանանց ընդունելությունը գեղարվեստի բարձրագույն ակադեմիա (ֆր.՝ École des Beaux-Arts), քանի որ ուսման հիմնական մեթոդ համարվող մերկ մոդելներին նկարելն անհամապատասխան էր համարվում կանանց համար։ Սակայն Ժյուլիանի ակադեմիայում սովորում էին նաև կանայք։

Ժյուլիանի ակադեմիան մեծ ժողովրդականություն էր վայելում ֆրանսիական, արտասահմանյան ուսանողների, հատկապես ամերիկացիների շրջանում։ Այստեղ սովորում էին ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչներ, այլև արվեստի սիրահարներ։ Ակադեմիայի ուսանողներն իրավասու էին մասնակցելու Հռոմի մրցանակին (ուսանողական կրթաթոշակ)։

1888-1889 թվականներին ակադեմիայի մի խումբ շրջանավարտներ հիմնադրեցին «Նաբի» խումբը։

1968 թվականին Ժյուլիանի ակադեմիան դարձավ «Penninghen» գեղարվեստի բարձրագույն դպրոցի մի մասը։

Շրջանավարտներ

  • Փանոս Թերլեմեզյան
  • Անրի Մատիս
  • Արսեն Շապանյան
  • Հակոբ Գյուրջյան
  • Հովսեփ Փուշման
  • Ստեփան Աղաջանյան
  • Էդգար Շահին
  • Եվգենի Լանսերե
  • Բյուզանդ Թոփալյան
  • Տիգրան Պոլատ
  • Էմիլ Բեռնար
  • Ջուբրան Խալիլ Ջուբրան
  • Արամ Բակալյան
  • Գրիգոր Պետիկյան
  • Դիեգո Ռիվերա
  • Կետե Կոլվից
  • Մարսել Դյուշան
  • Արմենակ Միսիրյան
  • Ռիշար Ժերանյան

Ակադեմիայի հայտնի պրոֆեսորներ

  • Մարսել Բաշե
  • Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանտ
  • Ուիլյամ Բոգերո
  • Գուստավ Բուլանժե
  • Ժուլե Կավալյե
  • Հենրի Շապու
  • Կոստանտ Դետրե
  • Էթիեն Դինեթ
  • Ֆրանսուա Ֆլամենգ
  • Մարսել Գիմոն
  • Ժան-Պոլ Լորանս
  • Ջուլե Ժոզեֆ Լեֆեբվ
  • Թոնի Ռոբերտ-Ֆլորի

Ծանոթագրություններ

Արտաքին աղբյուրներ

  • Reid, Dennis R. (1988). A Concise History of Canadian Painting. Toronto։ Oxford University Press. 10-ISBN 0-19-540664-8/13-ISBN 978-0-19-540664-1; 10-ISBN 0-19-540663-X; 13-ISBN 978-0-19-540663-4; OCLC 18378555

Text submitted to CC-BY-SA license. Source: Ժյուլիանի ակադեմիա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité