Aller au contenu principal

Պալե-Ռոյալ


Պալե-Ռոյալ


Պալե-Ռոյալ (ֆր.՝ Palais Royal), հրապարակ, պալատ և այգի Փարիզում՝ Լուվրի հյուսիսային թևի դիմաց։

Եպիսկոպոսների պալատ

Չնայած անվանը՝ հրապարակում խոյացող պալատը կառուցվել է Ժակ Լամերսիեի նախագծով եպիսկոպոս Ռիշելյեի համար. այդ պատճառով սկզբում կոչվել է եպիսկոպոսների պալատ։ Ռիշելյեի մահից հետո պալատում հաստատվեց Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացին երիտասարդ Լյուդովիկոս XIV-ի հետ։ Այնուհետև այստեղ հաստատվեց եպիսկոպոս Ջուլիո Մազարինին։

Օռլեանի հերցոգների նստավայր

Լյուդովիկոս XIV-ի և իր հետնորդների օրոք Պալե-Ռոյալի պալատը Օռլեանի հերցոգների քաղաքային նստավայրն էր։ Այստեղ է իր մանկությունն անցկացրել Լյուդովիկոս XV-ը, և այստեղից է ղեկավարել երկիրը նրա խնամակալ Ֆիլիպ Երկրորդ Օռլեանցին։ Մասնաշենքերից մեկը Լուի Արև արքան նվիրել էր իր սիրուհի հերցոգուհի դե Լավալիերին. այնտեղ նա արքայից ապօրինի երկու զավակ ունեցավ։

Կոմեդի Ֆրանսեզ թատրոն

18-րդ դարի սկզբին պալատական շինությունները վերանորոգվեցին նորաձև ռոկոկո ոճով։ Այդ ինտերիերը ոչնչացվեց 1784 թվականին, երբ պալատի մի մասի տեղում կառուցվեց Կոմեդի Ֆրանսեզը։ Մինչ այդ գործող Պալե-Ռոյալի թատրոնը սերտորեն առնչվում էր Մոլիերի կյանքին ու ստեղծագործությանը, ինչպես Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը՝ Շեքսպիրի ստեղծագործությանը։

Այգի

Գրեթե այդ նույն նախահեղափոխական տարիներին պալատի սեփականատերը՝ Օռլեանի հերցոգը, որը հայտնի է Ֆիլիպ Էգալիտե անունով, բացեց այգիները այցելել ցանկացողների համար և կառուցել տվեց հսկա սյունաշարեր կրպակներով։ Պոպուլիզմի այսպիսի դրսևորումով հերցոգը վաստակում է փարիզյան հասարակության լայն շրջանակների համակրանք։ Շուտով այստեղ իրենց լույսերն են վառում քաղաքի նորաձև ակումբներն ու սրճարանները։ 1790 թվականին Փարիզ այցելած ռուս գրող Կարամզինը Պալե-Ռոյալն անվանել է Փարիզի մայրաքաղաք։

Պետական կառույցները

1852 թվականին՝ Փարիզը վերակառուցելիս, Պալե-Ռոյալի հրապարակն ընդարձակվել է։ Փարիզի կոմունայի ժամանակ՝ 1871 թվականին, պալատն այրվել է, բայց արդեն երկու տարի հետո վերակառուցվել է. այդ ժամանակներից սկսած՝ այն իր մեջ է ներառում կառավարական տարբեր հաստատություններ՝ պետական խորհուրդը, սահմանադրական խորհուրդը, մշակույթի նախարարությունը։ Պալատի մոտ են գտնվում ազգային գրադարանի հին շենքերը։

1986 թվականին հրապարակում հայտնվեցին նոր, այսպես կոչված, Բյուրենի սյուները։

Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Պալե-Ռոյալ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité