Aller au contenu principal

Ռոդենի թանգարան (Փարիզ)


Ռոդենի թանգարան (Փարիզ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)

Ռոդենի թանգարան (ֆր.՝ Musée Rodin), արվեստի թանգարան Փարիզում, որտեղ պահվում է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։ Թանգարանը բացվել է 1919 թվականին։ Գտնվում է Փարիզի 7-րդ շրջանում՝ Բիրոնի պալատում, որը կառուցվել է 1727-1732 թվականներին ճարտարապետ Ժակ-Անժ Գաբրիելի նախագծով։

1926 թվականին, ներառվելով պատմական հուշարձանների ցանկում, Բիրոնի պալատը վերանորոգման է ենթարկվում, որպեսզի ավելի ամրապնդվի պալատի թանգարանային դերը։ Վերանորոգման վերջին նախագիծը կազմվել է 2012 թվականին։

1904 թվականից շենքում ապրել են տարբեր նկարիչներ, քանդակագործներ, այդ թվում նաև Օգյուստ Ռոդենը (1908-1917)։ Ռոդենի ջանքերի շնորհիվ՝ շենքը չի քանդվել, իսկ 1916 թվականին ընդունվել է որոշում, որի համաձայն շենքում հավաքվել են Ռոդենի գործերը, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր։ Թանգարանում կան ավելի քան 6.600 քանդակ, 8.000 լուսանկար, արվեստի 7.000 այլ գործեր։

Բացի Ռոդենի բազմաթիվ գործերից՝ թանգարանում պահվում են Ռոդենի սիրած կնոջ՝ Կամիլ Կլոդելի աշխատանքները։ Թանգարանում է գտնվում նաև Ռոդենի՝ գեղանկարչական գործերի անձնական հավաքածուն, այդ թվում՝ Վան Գոգի վրձնին պատկանող գործեր։ Թանգարանում է գտնվում հանրահայտ «Մտածողը»։

Պատկերասրահ

Տես նաև

  • Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռոդենի թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité