Aller au contenu principal

Մոնպառնասի թանգարան


Մոնպառնասի թանգարան


Մոնպառնասի թանգարան (ֆր.՝ Musée du Montparnasse), թանգարան Փարիզի Մոնպառնաս 15-րդ թաղամասում` 21 Avenue du Maine հասցեում։ Հիմնադրվել է 1998 թվականին նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ 2013 թվականի սեպտեմբերի 31-ին թանգարանը փակվել է։

Պատմություն

Թանգարանը բացվել է 1998 թվականի մայիսի 28-ին։ Տեղակայված է եղել 1900-ական թվականների սկզբի պատմական պահպանվող տարածքում` ռուս նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ Հասարակական հիմունքներով թանգարանը հիմնադրել են Ռոջերը Պիկը և Ժան-Մարի Դրոն։

Թանգարանն այցելուներին ներկայացրել է ամբողջ աշխարհից Մոնպարնաս եկած նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սկսած 20-րդ դարից, ինչպես նաև կազմակերպել է Մոնպարնասի նկարիների աշխատանքների ցուցադրություններ։

Տարիներ շարունակ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Մարիա Վասիլևան գրանցված իր մասնավոր ակումբն օգտագործել է որպես արվեստագետների համար ճաշարան, որտեղ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Խայիմ Սուտինը, Պաբլո Պիկասոն և այլք, տրամադրել են էժան սնունդ և ըմպելիք։

Որոշ ժամանակ անց այն դարձավ շատերի համար համախմբման վայր, և 1913 թվականին Վասիլևայի ճաշարանը այնպիսի ճանաչում էր գտել, որ նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր Ֆերնան Լեժեն Ժամանակակից արվեստի թեմայով երկու դասախոսություններ տվեց այնտեղ։

Որպես անդամակցության ծրագրի մաս` թանգարանն առաջարկում էր ամիսը մեկ անգամ երեկոյան հանդիպում, որտեղ անդամները հավաքվում էին և վայելելում տարբեր մշակութային միջոցառումներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք (archived 31 March 2013)

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնպառնասի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité