Aller au contenu principal

Շատլե հրապարակ


Շատլե հրապարակ


Շատլե հրապարակ, հրապարակ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Գտնվում է 1-ին և 4-րդ թաղամասերի սահմանին, և հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ծագումնաբանություն

Շատլե անվանում են Ֆրանսիայի ամրոցները (ֆր.՝ Châtelet, Castellum), այսպես են կոչվել միջնադարում Ֆրանսիայում ասպետական ամրոցները։ Ավելի ուշ այն շենքերը, որտեղ արքունական դատավորները ձերբակալում և պահում էին հանցագործներն։ Փարիզում կային երկու հին ամրոցներ (աշտարակ), որոնք կրում էին այդ անվանումը՝

  • Մեծ Շատլե-դատարան
  • Փոքր Շատլե -քաղաքային բանտ

Երկրորդը քանդվել է մի քանի տարի ավելի վաղ, քան առաջինը։ Փարիզում կար նաև «Շատլե» դատական հիմնարկ (ֆր.՝ prévôté կամ vicomté de Paris), որը հանդիսանում է առաջին ատյանի քաղաքացիական և քրեական հիմնարկ։

Նկարագրություն

Հրապարակն անվանվել է Գրան-Շատլե հին ամրոցի անվամբ, որը կառուցվել է 1130 թվականին Լյուդովիկոս VI-ի կողմից, Մենյալ կամրջի կողքին։ Այն բանից հետո, երբ Ֆիլիպ II-ի օրոք Փարիզը շրջափակվում է հուսալի պատով, ամրոցը կորցնում է իր պաշտպանական նշանակությունը։ Նախքան հեղափոխությունը այն ծառայել է որպես բանտ, իսկ 1802 թվականին քանդվել է։ Նրա տեղում 1806-1808 թվականներին Ֆրանսուա-Ժան Բրալլի պրոեկտով տեղադրվեց շատրվան Նապոլեոնի տարած հաղթանակների կապակցությամբ։

Հաղթանակի շատրվանը հայտնի էր նաև որպես «Արմավենու շատրվան»։ 1806 թվականին կառուցված կոթողը զարդարված էր արմավենու ճյուղերով, որոնց մեջ փորագրված են Նապոլեոնի Իտալիայի, Եգիպտոսի և Գերմանիայի տարած հաղթանակների անվանումները։ Կոթողը պսակում է Հաղթանակի աստվածուհին, որը ստեղծել է Լուի Սիմոնա Բուազոն (1743-1809)։

Շատլե հրապարակում դեմ դիմաց գտնվում են երկու հանրաճանաչ թատրոններ՝ Շատլե (ֆր.՝ Théâtre du Châtelet) և Քաղաքային թատրոն։ (ֆր.՝ Théâtre de la Ville

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • The History of Paris from the Earliest Period to the Present Day, London : printed for Geo. B. Whittaker, Ave-Maria Lane, 1825, vol. 3, page 122.

Text submitted to CC-BY-SA license. Source: Շատլե հրապարակ by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé