Aller au contenu principal

Վանդոմի հրապարակ


Վանդոմի հրապարակ


Վանդոմի հրապարակ (ֆր.՝ Place Vendôme), նախկինում Լյուդովիկոս Մեծի հրապարակ (Place Louis le Grand), Փարիզի հինգ թագավորական հրապարակներից մեկն է։

Փարիզի մետրոպոլիտեն՝ 3, 7, 8 գծեր, Opéra կայարան։

Նկարագրություն

Գտնվում է Փարիզի առաջին շրջանում, Փարիզյան օպերայից ոչ հեռու։ Ստեղծվել է 1699 թվականին, ճարտարապետ ժյուլ Արդուեն-Մանսարի նախագծով, Լյուդովիկոս XIV պատվին, իսկ անվանումը ստացել է Սեզար դե Վանդոմ պալատից։ Կլասիցիզմի ոճով միատեսակ կառույցները, որոնք շրջապատում էին հրապարակը ավարտվել են 1720 թվականին։

Վանդոմի հրապարակի կենտրոնում տեղակայված է 44 մետրանոց Վանդոմի սյունը, Նապոլեոն II արձանով, իրականացված Տրայանոսի սյունի կերպարով։

Հրապարակի արևմտյան հատվածում № 15-ի ներքո գտնվում է 1898 թվականին Սեզար Ռիցի կողմից հիմնադրված «Ռից» հյուրանոցը։ 1979 թվականից «Ռից» հյուրանոցը պատկանում է եգիպտացի միլիարդատեր Մոհամեդ ալ Ֆայեդին, ում որդին՝ Դոդի ալ-Ֆայեդն մահացել է Արքայադուստր Դիանայի հետ։ Հենց Ռից հյուրանոցից է դուրս եկել ալ Ֆայեդի ավտոմեքենան, երբ դ՛Ալմա հրապարակի տակ տեղի է ունեցել ավտովթարը։ «Ռից» հյուրանոցում իջևանած հայտնի հյուրերի շարքում են՝ կոմսուհի դի Կաստիլոնեն և Կոկո Շանելը (այնտեղ անցկացրել է կյանքի վերջին 37 տարին), Էռնեստ Հեմինգուեյը, Չարլի Չապլինը, Մարսել Պրուստը և ուրիշներ։

№ 12 առանձնատանը 1849 թվականին մահացել է Շոպենը։ Այդ նույն շենքում Նապոլեոն III ծանոթացել է ապագա կնոջ՝ Եվգենյայի հետ։

1934 թվականից ի վեր № 21 տանը գտնվում է Էլզա Սկիապարելիի նորաձևության տունը։ Վանդոմի հրապարակում գտնվում են բազմաթիվ բուտիկններ, այդ թվում նաև ոսկերչական, օրինակ՝ Chanel-ի շտաբակայանը, Cartier-ի և Chaumet-ի բուտիկները։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վանդոմի հրապարակ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé