Aller au contenu principal

Հանրապետության հրապարակ (Փարիզ)


Հանրապետության հրապարակ (Փարիզ)


Հանրապետության հրապարակ, հրապարակ Փարիզի տարածքում, գտնվում է 3-րդ, 10-րդ և 11-րդ շրջաններում։ Տարածքը մոտ 340 × 100 մետր է։

Պատմություն

Նախկինում՝ 14-րդ դարում, Շառլ Իմաստունի օրոք, հրապարակի տարածքում եղել է Փարիզի քաղաքային պատը։ Այստեղ գտնվել է դարպաս, ամրացված բաստիոնով, որը կոչվել է Porte du Temple (այդպես է կոչվել Տաճարականների միաբանության նստավայրի անունով)։ 1811 թվականին Նապոլեոնը հրամայում է զարդարել հրապարակը Fontaine du Château d’Eau շատրվաններով։

Հրապարակն իր բնորոշ ուղղանկյուն ձևը ստացել է 1854 թվականին ոստիկանապետ և քաղաքաշինարար Բարոն Օսմանի կարգադրությամբ՝ որպեսզի այն օգտագործվի մարտական նախապատրաստություն իրականացնելու նպատակով։ Ներկայիս Մաժենտա և Վոլտեր բուլվարները ուղիղ գծով դուրս էին գալիս դեպի Հանրապետության հրապարակ, որը ամենևին չէր խաթարում քաղաքի դասական տեսքը և միաժամանակ ապահովում էր քաղաքի լավագույն հրետանային պաշտպանությունը, քան հասարակ ծուռումուռ փողոցները։

Հրապարակի կենտրոնում կանգնած է 1880 թվականին Մորիս եղբայների կողմից կառուցված Հանրապետության արձանը`հաղթանդամ կնոջ մարմին՝ պսակված դափնեպսակով, որի պարզած ձեռքին ձիթենու ճյուղ է, ինչը խաղաղությունն է խորհրդանշում։ Ոտքերի մոտ՝ պատվանդանին զետեղված են կանացի ֆիգուրներ՝ ջահերը ձեռքերին։ Կանայք խորհրդանշում են Ազատությունը, Հավասարությունը և Եղբայրությունը։ Արձանախմբի ամենաներքում բրոնզաձույլ առյուծ է տեղադրված, որը երիզված է խորաքանդակներով, որոնց վրա քանդակված են Ֆրանսիայի պատմության հիշարժան դեպքերը։

Փողոցներ

Հետևյալ փողոցները դասված են ժամացույցի սլաքի հերթականությամբ։

  • Մաժենտի բուլվար (boulevard de Magenta)
  • Լեոն-Ջոուայի փողոց (rue Léon-Jouhaux)
  • Ֆոբուր դյու Թամփլեի փողոց (rue du Faubourg du Temple)
  • Հանրապետության պողոտա (avenue de la République)
  • Վոլտերի բուլվար (boulevard Voltaire)
  • Դյու Թամփլեի բուլվար (boulevard du Temple)
  • Դյու Թամփլեի փողոց (rue du Temple)
  • Սան- Մարտենի բուլվար (boulevard Saint-Martin)
  • Ռենե Բուլանժի փողոց (rue René Boulanger)

Մոտակա մետրոյի կայարանը «Հանրապետական»(գծեր 3, 5, 8, 9, 11)։

Տես նաև

  • Հանրապետության հրապարակ (Երևան)

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Հանրապետության հրապարակ (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé