Aller au contenu principal

Լուվրի պալատ


Լուվրի պալատ


Լուվրի պալատ (ֆր.՝ palais du Louvre), կամ պարզապես Լուվր, Փարիզի հին թագավորական ամրոց է, որը վերակառուցվել է որպես պալատ, տեղակայված Սենայի աջ ափին՝ Տյիլերի այգու և Սեն Ժերմեն-Լ'Օսերուա եկեղեցու միջև։ Այսօր Լուվրը աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկն է։

Լուվրի ներկայիս շենքի կառուցումը տևել է գրեթե հազարամյակներ և անբաժանելի է Փարիզ քաղաքի պատմությունից։

Լուվրի պատմությունը

Բառի ծագումը

Լուվրի առաջին ամրոցը կառուցվել է Ֆիլիպ–Օգոստոսի օրոք, «Լյուպարա» (Lupara) կոչվող տեղանքում. բառի ծագումն անհայտ է։ Հնարավոր է, այն լատինական «լյուպուս» (lupus) ազգակիցն է և նշանակում է գայլերի բնակության վայր։

Լուվր բառի ծագման մյուս տարբերակը վերաբերվում է այն ֆրանկների լեզվին, որոնք եղել են ներկայիս ֆրանսիացիների նախնիները․ «lauer» կամ «lower» բառը հին ֆրանսերենով նշանակում է «պահակային աշտարակ»։

Բայց նման բառ եղել է նաև այն գերմանական ցեղերի լեզվում, որն ունեցել է ոչ լատինական ծագում։ Ֆրանսիացի պատմաբան Անրի Սովալը (Հենրի Սովվալ (1623-1676)) համարում էր, որ «լուվր» բառը ծագել է «leovar, lovar, lover, leower ou lower», որը նշանակում է «ամրոց» կամ «ամրություն»։

Միջնադարյան Լուվրը

Ռիչարդ Առյուծասրտի հետ խաչակրած արշավանքին պատրաստվելիս Ֆիլիպ-Օգոստոս թագավորը հոգ է տարել պաշտպանել իր Քաղաքը ցանկացած արտաքին գրոհներից, և հատկապես իր հարազատների ու Ֆրանսիայի գահի հավակնորդ Պլանտագենետների կողմից։ Ամրոցի նոր պատի շինարարությունը սկսվել է 1190 թվականին և շարունակվել է 20 տարի։ Ամրոցի պատի աշտարակներից մեկը, որը հենված էր Սենա գետին, անվանված էր Լուվրյան։ Նրա նմանակ աշտարակը, որը գտնվում էր հակառակ ափին, կոչվում էր Նելսկի։ Ֆիլիպ Օգոստոսի հրամանով Լուվրի աշտարակի առջևի մարգագետինը դարձավ ամրոցի կառուցման տեղը, որը հետագայում դարձավ թագավորական ամրոց, իսկ ավելի ուշ աշխարհի ամենահայտնի պալատներից մեկը։ Ամրոցի պատը կտրում անցնում էր այժմյան Լուվրի ներքին բակը (Քառակուսի բակ)՝ տեղակայված պալատական համալիրի արևելյան մասում. առաջին ամրոցը գտնվում էր Քառակուսի բակի հարավ-արևմտյան մասում։ Իր ժամանակի համար ամրոցը եղել է գրեթե անառիկ։ Նրա կենտրոնական մասում կանգնեցված էր երեսուն մետրանոց գլխավոր աշտարակը, ամրոցը պաշտպանվում էր 10 աշտարակներով, ատամնավոր պատերով 2,5 մետր հաստությամբ տեղակայված [[Բացվող թեգեր|։ Լուվրում տեղակայված էր արքայական գանձարանը, բանտը և զինանոցը, այդ ժամանակ արքայական պալատը գտնվում էր Սիտե կղզու արևմտյան մասում։ Արդեն XIV դարում, Կարլոս V-ի ժամանակ Փարիզի տարածքների ընդլայնման կապակցությամբ կառուցվեցին ամրոցի պատեր, որոնք ավելի մեծ տարածք էին զբաղեցնում, և Լուվրը մասամբ կորցրեց նախկին պաշտպնական իմաստը։ Կարլ V-ը Սիտե կղզուց իր նստավայրը տեղափոխեց Լուվր։ Նախկին ամրոցը վերափոխվեց արքայական շքասենյակի, հայտնվեցին բնակելի հատվածներ, շքամուտք, գոյություն ունեցող շինությունում բացվեցին պատուհաններ, տանիքը ծածկվեց վառարանների խողովակներով և գմբեթներով, հին արքայական պալատից Լուվր տեղափոխվեց 973 գրքից բաղկացած գրադարանը, որն իր ժամանակի համար հսկայական հավաքածու էր։ Լուվրի արտաքին տեսքի մասին լավ պատկերացում է տալիս փորագրությունը, որը տեղակայված է «Իշխան Բերինսկու հրաշագեղ Ժամագրքում»։

Լուվրը վերածննդի դարաշրջանում

Կարլ V–ից հետո ֆրանսիական թագավորները նախընտրեցին ապրել Լուարայի ամրոցներում։ Միայն 1546 թվականին Ֆրանցիսկ Առաջինը որոշեց դարձնել Լուվրը իրեն գլխավոր նստավայրը Փարիզում։ Նա հրամայում է քանդել գլխավոր աշտարակը և հանձնարարում ճարտարապետ Պիեռ Լեսկոյին և քանդակագործ Ժան Գուժոնին Վերածննդի ոգով ժամանակակից պալատի կառուցումը ։ Աշխատանքներն սկսվեցին նրա մահից ոչ շատ առաջ։ Նրա որդու՝ Հենրիխ II֊ի օրոք աշխատանքները շարունակվեցին։ Լեսկոյի թևը տեղակայված է Քառակուսի բակի հարավ-արևմտյան մասում, Քառակուսի բակից Նապոլեոնի բակի ելքից ձախ։ Այն հանդիսանում է Լուվրի պահպանված մասերից հնագույնը։ Համադրումների ազնվականության, դասական օրդերի յուրահատուկ կիրառման, հորիզոնական և ուղղահայաց բարձրությունների խիստ հավասարակշռության, քանդակագործության ձևավորման հարստության և բարդության շնորհիվ, Լեսկոյի թևը ճանաչվել է ճարտարապետության ֆրանսիականՌենեսսանսի գլուխգործոցներից մեկը։ Թևի կենտրոնական մասն ընդգծված է մուտքի դռան ձևավորմամբ և կիսակլոր հետին մասով։

1564 թվականից Եկատերինա Մեդիչի թագուհին սկսեց նոր պալատի՝ Պալատի կառուցումը Լուվրի մոտ։

Հենրի IV֊ը և Լուվրը, Մեծ նախագծի ծնունդը

1589 թվականին թագավոր դառնալով Հենրիխ IV-ը սկսեց «Մեծ նախագծի» իրականացումը, որի մեջ մտնում էր ներքին բակը մեծացնելու համար միջնադարյան ամրոցի մնացորդների հեռացումը և Թյուիլրի ու Լուվրի պալատների միավորումը։ Պալատները միացված էին Մեծ սրահի օգնությամբ՝ ճարտարապետներ Ժակ Անդրուեի և Լուի Մետեզոյի նախագծով։ Մեծ սրահի ներքին հարկը ի սկզբանե զբաղված էին կրպակներովև արհեստանոցներով, Կարդինալ Ռիշելյեի օրոք շինությունում տեղակայել էին դրամատունն ու տպարանը։

17-րդ դարում լուվրյան սրահներից մեկը դարձել էր ապաստան այն վարպետների համար, որոնք չէին մտել մասնագիտական ցեխերի կազմի մեջ։

1607 թվականի թագավորական հրամանից.

«Մենք կարգադրեցինք կառուցել շինությունն այնպես, որ այնտեղ կարողանանհարմարավետ տեղավորվել լավագույն արհեստավորներն ու վարպետները, և կարողանան զբաղվել ինչպես գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, ոսկյա և արծաթե իրերի արտադրությամբ, թանկարժեք քարերի մշակմամբ, այնպես էլ ուրիշ այլ արվեստներով, աշխատելով ինպես մեր պալատի համար, այնպես էլ մեր հպատակաների համար»։

Հաջորդ տարվա հրամանի մեջ նշված էին նաև սառը զենք, հյուսնի ապրանքներ, օծանելիք, աղբյուրի խողովակներ, ֆիզիկական գործիքներ, գորգեր և արևելյան ապրանքներ արտադրող վարպետներ։ Նրանով, որ նրանք ապրում էին Լուվրում, նրանք բոլորն ազատվում էին ցեղերի վերահսկումից և գտնվում էին թագավորի հովանավորության ներքո։ Ոչ ոք չէր կարող նրանց արգելել աշխատել հրապարակայնորեն և վերցնել իրենց աշակերտ, չնայած ցեխերի բոլոր բողոքներին, նրանք հանգիստ արտադրում և իրացնում էին իրենց ապրանքները։ Ցեխերի վարպետները ստիպված սահմանափակվում էին հայտարարությամբ, թե ոչ մի պարկեշտ վարպետ Լուվրում չի աշխատի, որին, իհարկե, ոչ –ոք, ուշադրություն չի դարձնում։

Լյուդովիկ XIII-ի թագավորությունը (1610—1643)

Առանձին, իրարից անկախ աշխատող վարպետների հավաքածուից Լուվրի սրահը հետզհետե վերածվեց ընդարձակ, աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրայի, որն արտադրում էր շքեղ ապրանքներ։ Լուվրի սրահում արհեստներով կարող էին զբաղվել ցանկացած ազգության մարդիկ, հանդիսատեսը, որոնք քայլում էին 210 մետր երկարությամբ այդ սրահումիրենց արհեստանոցի մուտքի մոտ հանդիպում էին բազմաթիվ իտալացիների եւ ֆլամանդցիների։ Ցուցանակների վրա պատկերված էին հոլանդացի կողավորող վարպետի և թուրքական գորգերի գործարանատիրոջ անուններ։

1620-ական թվականներին, Լյուդովիկոս XIII–ի օրոք, Ժան Լեմերայի նախագծով կառուցվել է Քառակուսի բակի կենտրոնական տաղավարը, երեք կամարակապ անցուղով (Ժամացույցների տաղավար), իսկ նրանից հյուսիս կառուցվել է Լեսկո տաղավարի ռեպլիկը։ Այդ ժամանակ Քառակուսի բակը ճանաչվեց շատ նեղլիկ, և համաձայն Լեմերսյեի պլանի բակի մակերեսը նախատեսված էր քառակի մեծացնել։ Այդ մտահղացումը հաջողվեց իրականացնել հաջորդ թագավորի՝ Լյուդովիկոս XIV-ի օրոք։

Լուվրը Լյուդովիկոս XIV-ի ժամանակ

Լյուդովիկոս XIV- ի՝ ով տեղափոխվել էր Վերսալ, բայց համարում էր հսկայական շինարարական նախագծերը թագավորական իշխանության արտահայտում, օրոք սկսվեց Լուվրի մեծ վերակառուցումը։ Պալատը շրջապատող հին շինության մի մասըքանդվեց։ Կրկնակի մեծացված հարավային թևում որոշվեց կառուցվել նոր մասնաշենքեր, որոնք ոճաբանորեն իրենցից ներկայացնում էին հռչակավոր Լեսկոյի թևի ռեպլիկներ։ Նոր մասնաշենքերը փակում էին ներքին բակի քառակուսին։ Այդ ժամանակաշրջանի գլխավոր շինությունը դարձավ Արևելյան սյունաշարը։

Թագավորի ցանկությամբ քաղաքի կենտրոնի փոխարկված Լուվրի ճակատամասը՝ արևելյանը, պետք է տարբերվի իրեն շքեղությամբ։ Նրա կառուցապատման համար 1664 թվականին թագավորական մատակարարման պետ Ժան Բաստիստ Կոլբերի կողմից անցկացվող մրցույթին ներգրավվեցին այդ ժամանակի ամենալավ ճարտարապետները, այդ թվում` ֆրանսիացի Լուի Լեվոն և Ֆրանսուա Մանսարը, իտալացի Ջովանի Լորենցո Բերնինին։ Բերնինիի նախագիծը՝ առաջարկվում էր քանդել պալատը և նրա տեղը կառուցել նոր շենքեր իր նախագծով, բացասական ընդունվեց ինչպես արքունական պալատի, այնպես էլ ֆրանսիական ճարտարապետների կողմից։ Սակայն, մասնակիցներից յուրաքանչյուրը փնտրում էր հովանավորություն արքունիքում, և Կոլբերը ինտրիգների դադարեցման նպատակով ճարտարապետներին պարտադրեց աշխատել համատեղ նախագծում։ Այդ նախագծի մշակման մեջ հիմնական ներդրումն ունեցել է Կլոդ Պերոն։

Շինարարությունն ընթացել է 1667-1673 թվականներին։ 173 մետր երկարությամբ ճակատամասն ունի երեք հարկ։ Համարյա զարդարումից զուրկ ներքին հարկը՝ կատարելով կոթողային ցոկոլի դեր, կառուցվել է զանգվածային պատվերով։ Ճակատամասին ռիթմ են հաղորդում երկրորդ և երրորդ հարկերը միավորող կրկնակի սյուները, նրանց կրկնում են կենտրոնական տաղավարի սյուները, ինչպես նաև եզրային տաղավարների պիլյաստները։

Առաջ ընկած եզրային տաղավարները և գլխավոր տաղավարը ստեղծում են պլաստիկ խորություն։ Ժամանակակիցներին զարմարել է ատտիկների և բարձր տանիքների բացակայությունը, որոնք ավելի վաղ բնորոշ էին ֆրանսիական քաղաքացիական ճարտարապետությանը։ Նորարարություն էր նաև սյուների առանձնացումը պատի հարթությունից՝ նախկինում ընդունված էր օգտագործել կիսասյուներ և պիլյարսներ։

Զույգ սյուների տեղադրումով Պերրոյին հաջողվեց մեծացնել պատուհանի բացումները, որը շինությունը դարձնումէր ամբողջական, բայց ոչ միապաղաղ, և համամասնությունների խիստ պահպանման շնորհիվ ավելի լուսավոր։ Ճշգրիտ ընտրված ռիթմի, որը շինությունը դարձնում էր ամբողջական, բայց ոչ միապաղաղ, և համամասնությունների խիստ պահպանման շնորհիվ ձեռք բերվեց թագավորի ցանկացած մեծության զգացում։ Սակայն Լյուդովիկոս XIV- ը սառել էր Փարիզի նկատմամբ, և 1680 թվականին Արևելյան սյունաշարի շինարարության ավարտից հետո արքունական պալատը վերջնականապեստեղափոխվեց Վերսալ։ Մեծանուն վերակառուցումն ընդհատվեց։ Արևելյան ճակատամասի հզոր սյունաշարի հետևում թաքնվում էին բակի անավարտ շենքերը, որոնց շինարարական աշխատանքները ավարտվեցին միայն XIX դարում։

Լուվրյան սրահի հիմնադրումից կես դար հետո այնտեղ ապրող վարպետների քանակը զգալիորեն շատացել է, ձևավորվեցին գորգագործական, զինագործական, ոսկերչական և կահույքագործական արհեստանոցներ։ Արհեստանոցներից մեկը ղեկավարում էր էբենիստ, մետաղ կտրող և ոսկեզօծող արհեստավոր Անդրե-Շարլզ Բուլը։ Նրա արհեստանոցում կար 18 դազգահ սև փայտից ապրանքներ արտադրելու համար, երկու հյուսնի դազգահ, այնտեղ նաև աշխատում էին սղոցաքաշներ, բրոնզագործներ և առանձին մասեր սարքող և վերջնական տեսքի բերող վարպետներ։ Բուլլի հետ միասին աշխատանքի ընթացքին հետևում էին նաև նրա որդիները։ Նրա արհեստանոցն իրենից ներկայացնում էր մի ամբողջ մանուֆակտուրա, որը փայտից և բրոնզից պատրաստում էր ցանկացած տեսակի կահույք, ինչպես օրինակ ժամացույցի կորպուսներ, սեղաններ, խճանկարային բյուրոններ, գունավոր փայտից պատրաստված պղնձի ներդիրներ, հայելիներային ապակիներով գրադարակներ, ջահեր, բրոնզե զարդանախշերով գզրոցների և այլն։

Լուվրն այսօր

Լուվրի պալատում այսօր գտնվում են․

  • Լուվրի թանգարան
  • Դեկորատիվ արվեստի կենտրոնական խորհուրդը (l’Union centrale des arts décoratifs (UCAD)) և նրա հավաքածուները (դեկորատիվ կիրառական արվեստ, նորաձևություն և տեքստիլ, գովազդային արվեստ), ինչպես նաև նրա գրադարանը և պալատի տարածքում երեխաների և մեծահասակների համար օղակներ Կառուսել անվամբ։
  • Լուվրի բարձրագույն դպրոցը (մուտքերը Rohan и Flore)
  • Թանգարանա–հետազոտական կենտրոն (Centre de recherche et de restauration des musées de France (C2RMF)), լաբորատորիա Կառուսելում և տարածք մեծահասակների համար Ֆլորայի սրահում
  • Լուվրյան Կառուսելի առևտրային մաս (Carrousel du Louvre), 16 000 քառ․ մ, ավելի քան 50 խանութ
  • Լուվրի Կառուսելում ցուցասրահների համար նախատեսված դահլիճներ `7 100 մ, 4 սենյակ հեղինակավոր հանդիպումների համար։

Լուվրի սյունաշար

Լուվրի սյունաշար ֊ Փարիզում գտնվող թագավորական պալատի արևելյան ճակատը, նայում է Լուվրի հրապարակին։

Կառուցվել է 1667-1673 թվականներին։ ճարտարապետ Կլոդ Պերրո, հայտնի հեքիաթասացի եղբայրը, որը հիմնված է Լուի Լեվոյի նախնական նախագծին։ Ուղղաթիռի երկարությունը 170 մետր է։ Սյունաշարը համարվում է ֆրանսիական դասականության գլուխգործոցներից մեկը։

Լուվրի հարավային ճակատը

Նկարում պատկերված է Լուվրի հարավային ճակատի գերշահագործման ծրագիրը (Սենից) ճարտարապետ Լուի Լևոյի ներկայիս հարավային ճակատին:

Պատկերասրահ

Collection James Bond 007

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Լուվր
  • Լուվրի բուրգ

Գրականություն

  • Брунов, Николай Иванович|Н. И. Брунов: «Архитектурная композиция главного фасада Лувра в Париже», статья в журнале «Академия архитектуры (журнал)», 1937, No 1, с 117—133, 18 илл.

Արտաքին հղումներ

  • Посещение Лувра Արխիվացված 2009-02-07 Wayback Machine Телеархивы Франции (Ina Archives Télé)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լուվրի պալատ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé