Aller au contenu principal

Սեն Ժերվե


Սեն Ժերվե


Սեն-Ժերվե (Գերվասիուս և Պրոտասիոս սրբերի եկեղեցի, ֆր.՝ Église Saint-Gervais-Saint-Protais), կաթոլիկ եկեղեցի Փարիզի IV շրջանում։ Գտնվում է Մարե թաղամասում՝ Օտել դե Վիլի շենքի հետևում։ Օծվել է վաղ քրիստոնեական նահատակների՝ Գերվասիուսի և Պրոտասիոսի պատվին։ Եկեղեցին կառուցվել է Փարիզի աջ ափին 4-րդ դարի վերջից գոյություն ունեցող հնագույն եկեղեցու հիմքի վրա։ Ժամանակակից եկեղեցու շինարարությունը սկսվել է 1494 թվականին և շարունակվել գրեթե մեկուկես դար։

Ընդհանուր առմամբ եկեղեցին ուշ գոթական ոճի է, սակայն նրա միջնադարյան ինտերիերը թաքցնում է ավելի ուշ կառուցված ճակատը, որ բնորոշ է մաներիզմի դարաշրջանին (ճարտարապետ՝ Սալոմոն դե Բրոս)։

1918 թվականի մարտի 29-ին եկեղեցու վրա է ընկել գերմանական «Փարիզյան թնդանոթի» արկը։ Այդ պահին այնտեղ ընթանում էր Ավագ ուրբաթի պատարագը, և արդյունքում եղել են մեծ թվով զոհեր. ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել է 60-ից մինչև 90 մարդ։ Այս իրադարձությանն է նվիրված Ռոմեն Ռոլանի «Պիեռ և Լյուս» վիպակը։

Եկեղեցու գլխավոր տեսարժանությունը Փարիզի ամենահին և ամենահայտնի երգեհոններից մեկն է։ Սեն Ժերվե եկեղեցում որպես երգեհոնահարներ ծառայել են Կուպերեների հայտնի ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ դրանցից առավել հայտնին՝ Ֆրանսուա Կուպերենը։ Մյուս տեսարժանություններից է Ջովաննի Ֆրանչեսկո Բարբիերիի «Սուրբ Պետրոնիլիայի նահատակությունը» կտավը։

Եկեղեցու առջև աճում է թեղի, որը բազմիցս թարմացել է (մոտ 10-րդ դարից)։ Այս ծառի տակ Մարե թաղամասի բնակչությունը միջնադարում հավաքվում էր, որպեսզի վկաների ներկայությամբ վերադարձնի պարտքով վերցրած գումարը։ Այստեղից էլ ծագել է փարիզյան «սպասեք ինձ թեղու տակ» արտահայտությունը, որ նշանակում է՝ «հայտնի չէ, թե երբ, երբեք»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Eglise Saint-Gervais(ֆր.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Ժերվե by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé