Aller au contenu principal

Ձայնավորների ծառ


Ձայնավորների ծառ


Ձայնավորների ծառ (ֆր.՝  Arbre des voyelles), բրոնզե քանդակ, որն ստեղծվել է իտալացի քանդակագործ Ջուզեպպե Պենոնեի կողմից և գտնվում է Փարիզի Տյուիլրի այգում։ Քանդակն ստեղծվել է 1965 թվականին։

Ջուզեպպե Պենոնեն հարում է «արտե պովերի» գեղարվեստական հոսանքին։ Իր ստեղծագործություններում նա հակադրում է բնականն ու արհեստականը, ինչպես նաև ցույց է տալիս կենդանի բնության մեջ տեղի ունեցող գործընթացները՝ ծնունդ, աճ, մետամորֆոզներ, անկում և մահ։

Պենոնեի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են զբաղեցրել ծառերը։ 1999 թվականին նա Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերով ստեղծել է քանդակ, որը պատկերում է ընկած, արմատախիլ եղած ծառ։ Որպես մոդել Պենոնեն օգտագործել է երեսունմետրանոց կաղնին, որն այնուհետև ձուլել է բրոնզով, այդ պատճառով քանդակը խիստ իրատեսական է թվում։ Այն գտնվում է Տյուիլրի այգու հարավային մասում, շրջապատված է տարբեր բույսերի, և դրանով շնորհիվ մարդկային ստեղծագործությունը ներգրավված է շրջակա միջավայր աստիճանական էվոլյուցիայում։

Ծառի արմատներն իրենց ուրվագծերը հիշեցնում են A-E-I-O-U-ի ձայնավորները։ Ֆրանսիացիների մեծամասնության մոտ դա ասոցացվում է Արթյուր Ռեմբոյիյի «Ձայնավորներ» հայտնի սոնետի հետ, սակայն Պենոնեն պնդում է, որ իր համար ոգեշնչման աղբյուր է ծառայել դրուիդների վարկածային այբուբենը, որը, որոշ մասնագետների կարծիքով, կարող էր ներառել ծառերի անվանումները։ Մասնավորապես, այս այբուբենը մանրամասնորեն նկարագրում է Ռոբերտ Գրեյվսն իր «Սպիտակ աստվածուհի» գրքում։

Բացի հինգ արմատներից, ծառն ունի նաև հինգ երկար ճյուղեր։ Այն վայրերում, որտեղ ճյուղերը հպվում են գետնին, տնկվել է հինգ ծառ, որոնք կաղնու տարբեր տեսակներ են։ «Մեռած ծառը» խորհրդանշական կերպով կյանք է տալիս «կենդանի» ծառերին, ինչպես սովորաբար տեղի է ունենում բնության մեջ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Daniel Soutif. Guiseppe Penone, Arbre des voyelles. — Paris: Musée du Louvre, 2010. — 64 p. — ISBN 978-2-84056-308-2

Արտաքին հղումներ

  • Philippe Sabourdin. «L'arbre des Voyelles de Penone» (ֆրանսերեն). L'Académie de Paris. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  • «Фотографии скульптуры» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Ձայնավորների ծառ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité