Aller au contenu principal

Սեն Դենի (կոմունա)


Սեն Դենի (կոմունա)


Սեն Դենի (ֆր.՝ Saint-Denis, լսել), կոմունա Ֆրանսիայում, Փարիզի կենտրոնից 9 կմ հյուսիս, բնակչությունը՝ 109.3 հազար մարդ (2013)։ Գտնվում է Սեն գետի աջ ափին՝ 1824 թվականին կառուցված Սեն Դենի ջրանցքի խաչմերուկում՝ նույնանուն կղզու դիմաց։ Ուղիղ տրանսպորտային կապեր ունի Փարիզի հետ ։

Պատմություն

2-3-րդ դարերում ներկայիս Սեն Դենիի տեղում եղել է բնակավայր, որը կոչվել է Կատկոլակ (լատին․՝ Vicus Catcolacus կամ Catculliacum): Մինչև վերջերս այստեղ փոքրիկ գետեր էին հոսում, ինչի հետևանքով հաճախ են հեղեղները. եղել են նաև ճահիճներ։ Սեն Դենին առաջ է եկել 630 թվականին Դագոբերտ I-ի հիմնած Բենեդիկտյան աբբայության մոտ։ 12-րդ դարում այստեղ ապրել է Պիեռ Աբելարը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում քաղաքը շատ է վնասվել, դրանից հետո 10 հազար բնակչությունից մնացել է մեկ երրորդը։ 1567 թվականին Սեն Դենիում տեղի է ունեցել կաթոլիկների ճակատամարտը հուգենոտների դեմ, որի ընթացքում զոհվել է Անն դե Մոնմորանսին։

1793 թվականին սեպտեմբերի 17-ից 1800 թվականը Կոնվենտի հրամանով քաղաքն անվանվել է Ֆրանսիադա։

19-րդ դարում եղել է Փարիզի արդյունաբերական արվարձան։ 1920-ական թվականներից այն համարվել է «կարմիր քաղաք», որի համար զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը։ Սեն Դենիի մի քանի փողոցներ կոչվել են խորհրդային տիեզերագնացների անուններով, ինչի պատճառով էլ այն երբեմն կոչվել է «տիեզերագնացների քաղաք»։

Հիմնական տեսարժան վայրը Ֆրանսիայի թագավորների գերեզմանատունն է Սեն Դենի գոթական աբբայությունում։

Բնակչություն

Սեն Դենիի բնակիչների երկու հինգերորդը ներգաղթյալներ են և արտասահմանյան դեպարտամենտներից քաղաքացիներ, որոնցից 14 %-ը` Մաղրիբից, 10%-ը` սևամորթներ, 11 %-ը` Եվրոպայից (պորտուգալացիներ, իսպանացիներ, հույներ) և Ամերիկայից (բրազիլացիներ, կոլումբիացիներ, մեքսիկացիներ, կուբացիներ) գաղթածներ։ Մինչև 18 տարեկան բնակիչների 70 %-ի առնվազն մեկ ծնողը ներգաղթյալ է։ Բնակիչների 64 %-ը հանդիսանում են ֆրանսիացիներ (ինչը ցածր է, քան Փարիզում և Իլ դե Ֆրանսում, որտեղ ֆրանսիացիները 75 % -ից ավելի է)։

Սեն Դենին և նրա շրջակայքը «հայտնի են» հանցագործությունների բարձր մակարդակով, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը։

Սպորտ

1998 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար քաղաքում կառուցվել է 80 000-անոց «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտը, որում անցակցվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Եվրո 2016-ի եզրափակիչը։

Քույր քաղաքներ

  • Կորդովա, Իսպանիա
  • Գերա, Գերմանիա
  • Նորթ Լանարքշիր, Մեծ Բրիտանիա
  • Պորտու Ալեգրի, Բրազիլիա
  • Սեստո Սան Ջովաննի, Իտալիա
  • Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա
  • Ղազա, Պաղեստինյան ազգային վարչություն
  • Նազարեթ, Իսրայել
  • Լարբա Նատ Իրատեն, Ալժիր
  • Թիզնիտ, Մարոկկո
  • Ջելոբո, Մալի
  • Կարակորո, Մալի
  • Սախել, Մալի

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Գրականություն

  • d’Ayzac. Histoire de L’abbaye de Saint-Denis (1861).
  • d’Heilly. Les tombes royales de Saint-Denis (1872).

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Դենի (կոմունա) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité