Aller au contenu principal

Սուազի սու Մոնմորանսի


Սուազի սու Մոնմորանսի


Սուազի սու Մոնմորանսի (ֆր.՝ Soisy-sous-Montmorency), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 19 կիլոմետր դեպի արևելք։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17 483:

Անվանումը

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Soziacum, Choisiacum, Sosiacum in Francia, Soisiaco՝ 1110 թվականին, Soisi՝ 1205-ին, Sosoi՝ 1293-ին, այնուհետև՝ Soisy sous Enghien:

Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրի անվանման հիմքում ընկած է Sosius անձնանունը (ենթադրվում է, որ այդ անունն է կրել միջնադարում այս տարածքներին տիրած ազնվականը՝ հանրահայտ Մոնմորանսի տոհմի ներկայացուցիչը)։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 11 275 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 8.494-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,3 տոկոս՝ 1999 թվականի 73,1 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2781 անձանցից 1205-ը սովորողներ էին, 718-ը՝ թոշակառուներ, 858-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 7176 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 23 241 եվրո։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini и INSEE):

Կլիմա

Քաղաքին առնչված անվանի անձինք

  • Աբբա Դոմինիկ-Շառլ Նիկոլ (1758-1835), մանկավարժ, լուսավորիչ, ակադեմիայի ռեկտոր, Լուի XVIII-ի քահանան, Օդեսայում Ռիշելիեի անվան լիցեյի հիմնադիրը
  • Արիստիդ Բրիան (1862-1932), ֆրանսիացի պետական գործիչ, դիվանագետ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Միստենգետ, իրական անունը՝ Ժաննա Ֆլորենտինա Բուրժուա (ֆր.՝ Jeanne Florentine Bourgeois), (1875-1956), ֆրանսիացի հայտնի երգչուհի, կինոյի դերասանուհի, կոնֆերանսիե-ծաղրածու։ Եղել է իր ժամանակների ամենաբարձր վարձատրվող էստրադային դերասանուհին։
  • Շառլ Գոդֆրուա (1888-1958), օդաչու. 1919 թվականի օգոստոսի 7-ին իր օդանավով թռել է Փարիզի Հաղթակամարի տակով։ Նրա պատվին հուշասյուն է կանգնեցվել։
  • Ռայմոնդ Օբրաք (1914-2012), Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավար. Սուազի սու Մոնմորանսիում ապրելու ժամանակ՝ 1946 թ. իր տանը հյուրընկալել է Վիետնամի ղեկավար Հո Շի Մինին։
  • Ժորժ Դելերյու (1925-1992), կոմպոզիտոր, որին շնորհվել է «Կինոյի Մոցարտ» պատվանունը

Քույր քաղաքներ

Նեկարի Ֆրայբերգ, Գերմանիա, 1984 թվականից

2000 թվականի մայիսի 8-ից «Սուազի սու Մոնմորանսի» անունն է կրում Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի նավերից մեկը։

Կինոյում

Հիմնականում Սուազի սու Մոնմորանսիում է 1962 թվականին նկարահանվել Ժիլ Գրանժիեի «Էպսոմցի ջենտլմենը» («Le Gentleman d'Epsom») գեղարվեստական կինոնկարը՝ Ժան Գաբենի և Ժան Լեֆևրի մասնակցությամբ։

Գրականություն

  • Jacques Hennequin, Soisy – promenade dans le passé, Éditions du Valhermeil, 1994
  • Michel Rival, Le Refoulons ou le chemin de fer d’Enghien à Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1989
  • Charles Lefeuve, Histoire de la vallée de Montmorency. Le tour de la vallée, 1856, réédition du Cercle historique et archéologique d’Eaubonne et de la vallée de Montmorency en 1984

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուազի սու Մոնմորանսի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé