Aller au contenu principal

Կետե Կոլվիցի թանգարան


Կետե Կոլվիցի թանգարան


Կետե Կոլվիցի թանգարան (գերմաներեն՝ Käthe Kollwitz Museum), գերմանացի նշանավոր նկարչուհի Կետե Կոլվիցի (1867–1945) աշխատանքների ամենամեծ հավաքածուներից մեկն ունեցող մշակութային օջախ Բեռլինում, որի Պրենցլաուեր Բերգ շրջանում նկարչուհին ապրել ու աշխատել է ավելի քան հիսուն տարի։

Թանգարանը բացվել է 1986 թվականին։ Նրա ակունքներում կանգնած է արվեստի գործերի հավաքորդ Հանս Պելս-Լոյսդենը (վախճանվել է 1993 թվականին), ով Կոլվիցի գործերից սկսել է ժողովել սկսած 1950 թվականից և դրանցով 1965-ին կազմակերպել է նրա աշխատանքների իր առաջին ցուցահանդեսը։ Նա թանգարանին է նվիրել 95 տպագիր գրաֆիկական աշխատանք, 40 մատիտանկար և 10 բնօրինակ պլակատ։

Թանգարանի հավաքածուում ներկայումս կա 200-ից ավելի աշխատանք՝ ներառյալ գրավյուրներ, մատիտանկարներ, պլակատներ, քանդակներ, փայտափորագրություններ։ Հիշատակության արժանի գործերից են հատկապես վիմագրական Brot!-ը (1924), ինքնադիմանկարը, փայտափորագրական Krieg շարքը (1922/23), մահվան թեմայով աշխատանքները, ի հիշատակ Կարլ Լիբկնեխտի արած քսիլոգրաֆիան (1919/1920): Վերևի հարկում տեղադրված է Կոլվիցի 2,1-մետր բարձրությամբ արձանը (քանդակագործ՝ Գուստավ Զայտց)։

Թանգարանը, որտեղ տարեկան երկու անգամ հատուկ ցուցահանդեսներ են կազմակերպվում, գտնվում է Ֆազանեշտրասե փողոցի վրա, 1871 թվականին կառուցված և 1897-ին ուշ կլասիցիստական ոճով վերակառուցված մի վիլլայում։ Կառույցը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասամբ խարխլվել է և մինչև 1980 թվականը վերակառուցվել (թեև՝ ոչ ամբողջովին)։ Ներկայումս այն, այսպես կոչված Wintergartenensemble-ի՝ Ձմեռային այգու համալիրի մաս է կազմում՝ մերձակայքում գտնվող բեռլինյան գրական տան (Literaturhaus Berlin), Wintergarten սրճարանի, Գրիզեբախ վիլլայի (Villa Grisebach) հետ մեկտեղ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • John Lochner-Griffith: Fasanenstraße 24 - das künftige Käthe-Kollwitz-Museum. In: Deutsche Bank AG (Hrsg.): Stadtvilla Grisebach und Käthe-Kollwitz-Museum, 2005.

Արտաքին հղումներ

  • Home page in English

Text submitted to CC-BY-SA license. Source: Կետե Կոլվիցի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé