Aller au contenu principal

Բուլոն-Բիյանկուր


Բուլոն-Բիյանկուր


Բուլոն-Բիյանկուր (ֆր.՝ Boulogne-Billancourt. (prononcé /bulɔɲ bijɑ̃kuʁ/), կամ Բուլոն, համայնք Ֆրանսիայում՝ այդ երկրի մայրաքաղաք Փարիզի արևմտյան, ամենախտաբնակ արվարձանում։ Նախկինում եղել է արդյունաբերական շրջան, XX դարի երկրորդ կեսից Դեֆանսի հետ մեկտեղ դարձել է գործարարությամբ (բիզնեսով) զբաղվելու գլխավոր վայրերից մեկը տարածաշրջանում։ Ընկած է Սեն գետի երկու ափերին, Փարիզից՝ 9, դեպարտամենտի վարչական կենտրոն Նանտերից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել էН 116.220, 2015 թվականի տվյալներով՝ 119 127 (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Իլ դը Ֆրանս երկրամասում)։ Բնակչության խտությունը կազմել է 19 307 մարդ/կմ²։ Բուլոն-Բիյանկուրը համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ համայնքներից մեկը. այստեղ բնակվող ընտանիքների միջին տարեկան եկամուտը 2013 թվականին կազմել է €47.592 եվրո, որը գրեթե կրկնակի գերազանցում է համաֆրանսիական միջին ցուցանիշը՝ €25.548 եվրո։

Տնտեսություն

Բուլոն-Բիյանկուրում են գտնվում միջազգային մի շարք ընկերությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝

  • Alcatel-Lucent-ը
  • Քարֆուրը
  • Pika Édition-ը
  • Renault-ն
  • Vallourec-ը

Մինչև 2000 թվականը Schneider Electric-ի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվել է Բուլոն-Բիյանկուրում։

Ի դեպ, Բուլոն-Բիյանկուրում մի ժամանակ մեծ տեղ էին զբաղեցնում Ռենո ընկերության անտոմոբիլաշինական ձեռնարկությունները։ Ներկայումս դրանցից շատերը իրենց տեղը զիջել են ընդարձակ զբոսայգուն ու մշակութային կենտրոնին, որտեղ իր ինքնատիպությամբ աչքի է զարնում ճարտարապետներ Շիգերու Բանի ու Ժան դը Գաստենի նախագծով կառուցված և 2017 թվականի ապրիլի 22-ին հանդիսավորությամբ բացված La Seine musicale երաժշտասրահը։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կլիմա

  Ըստ Փարիզ-Մոնսուրի կայանում իրականացված ուսումնասիրությունների 1961-1990 ·

Քույր քաղաքներ

Բուլոն-Բիյանկուրը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

  •  Բելգիա, Անդերլեխտ
  •  Անգլիա, Համերսմիթ և Ֆուլհեմ, Լոնդոն
  •  Գերմանիա, Նոյքյոլն, Բեռլին
  •  Իտալիա, Մարինո, Լացիո
  •  Սերբիա, Պանչևո
  •  Իսրայել, Ռաանանա
  •  ԱՄՆ, Իրվինգ, Տեխաս
  •  Թունիս, Սուս

Անվանի անձինք

Ծնված Բուլոն-Բիյանկուրում
  • Մայքլ Վարդան (ծնվ. 1968), դերասան
  • Աննա Գավալդա (ծնվ. 1970), գրող
  • Լեսլի Քերոն (ծնվ. 1931), դերասանուհի
  • Ժան-Ֆրանսուա Կոպե (ծնվ. 1964), քաղաքական գործիչ
  • Մարկ Լևի (ծնվ. 1961), գրող
  • Պատրիկ Մոդիանո (ծնվ. 1945), գրող
  • Մարի Տրենտինյան (1962-2003), դերասանուհի
  • Դևիդ Հոլիդեյ (ծնյալ Դևիդ Սմեթ, 1966), կոմպոզիտոր, փոփ և ռոք երգիչ. երգիչներ Ջոնի Հոլիդեյի (ծնյալ Ժան-Ֆիլիպ Սմեթ) և Սիլվի Վարդանի որդին, դերասանուհի Լորա Սմեթի եղբայրը, դերասան Մայքլ Վարդանի զարմիկը
  • Տիերի Լերմիթ (ծնվ. 1952), դերասան
  • Իպոլիտ Ժիրարդո (ծնվ. 1955), դերասան
  • Ժերար Լանվեն (ծնվ. 1950), դերասան
  • Գիյոմ Կանե (ծնվ. 1973), դերասան
  • Էլզա Զիլբերշտեյն (ծնվ. 1968), դերասանուհի
  • Սառա Ժիրոդո (ծնվ. 1985), դերասանուհի
  • Ռոմեն Քենոն (ծնվ. 1997), սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Collectif, Boulogne : Notice historique et renseignements administratifs, Imprimerie typographique de l'école d'Alembert, sér. « État des communes à la fin du XIXe siècle|État des communes à la fin du s-|XIX », Montévrain, 1905, 247 pages,
  • Boulogne-Billancourt, Images d'un autre temps, Société Historique et Artistique de Boulogne-Billancourt, Maury imprimeur, 1995, 2-910345-02-5,
  • Collectif, 20 ans d'architecture à Boulogne-Billancourt 1920-1940, catalogue de l'exposition de mai-juin 1973 organisée par la Bibliothèque Marmottan,
  • Boulogne-Billancourt, Ville d'Art et d'Essai 1800-2000 Hauts-de-Seine, Inventaire général des monuments et des richesses artistiques de la France, D.R.A.C. d'Île-de-France, novembre 1997, 116 pages, 978-2-905913-22-7,
  • Gérard Abadia (dir.), Boulogne-Billancourt : POS et paysage urbain, IAURIF, Paris, février 1988, 2737101700,
  • Frédéric Bon et Guy Michelat, Attitudes et comportements politiques à Boulogne-Billancourt, Armand Colin, Presses de Sciences Po, Paris, 1970, 129 pages, 978-2-7246-0247-0,
  • François Bon et Antoine Stéphani, Billancourt, Cercle d'Art, Paris, 2003, 2702207057,
  • Albert Bezançon et Gérard Caillet, Histoire de Boulogne-Billancourt, éditions Joël Cuenot, Paris, 1984, 112 pages,

Արտաքին հղումներ

  • Բուլոն-Բիյանկուրի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
  • Բուլոն-Բիյանկուրի ֆեյսբուքյան էջը (Ֆրանսերեն)
  • Բուլոն-Բիյանկուրի թվիթերյան էջը (Ֆրանսերեն)
  • Բուլոն-Բիյանկուրի պատմությունը (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Բուլոն-Բիյանկուր by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité