Aller au contenu principal

Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ)


Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ)


Կուպերտինո (անգլ.՝ Cupertino, [ˌkuːpərˈtiːnoʊ]), քաղաք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում։ Գտնվում է Սան Խոսեից մոտավորապես 20կմ և Սան Ֆրանցիսկոյից 75կմ հեռավորության վրա։ Բնակչության թիվը կազմում է 61 հազար մարդ (2019)։ Կուպերտինոն Սիլիկոնյան հովտի քաղաքներից մեկն է։

Աշխարհագրություն

Կուպերտինոն հյուսիսից սահմանակից է Սանիվեյլին, հյուսիս-արևելքից՝ Սանտա Կլարային, արևելքից և հարավ-արևելքից՝ Սան Խոսեին, հարավից՝ Սարատոգային, իսկ հարավ-արևմուտքից՝ Սանտա Կրուզ ժայռերին։ Կուպերտինոն ավելի մոտ է ժայռերին, քան Սան Ֆրանցիսկոյի ծովախորշին, որի երկայնքով հիմնականում կենտրոնացած են Սիլիկոնյան հովտի բիզնեսի սիրտը կազմող տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակները։

Ժողովրդագրություն

Պատմականորեն Կուպերտինոն (Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունի հետ) եղել է Չինաստանից արտագաղթողների կենտրոն։ Ներկայումս ևս ասիական ծագում ունեցող բնակիչների մասնաբաժինը գերազանցում է 60%-ը։

Կրթություն

Կուպերտինոյում են գտնվում մի շարք խոշոր ՏՏ ընկերությունների գլխամասային գրասենյակները, այդ թվում՝ «Apple» և «Symantec» և այլն։ Այստեղ են գտնվում նաև Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի լավագույն դպրոցները (օրինակ՝ Monta Vista, Lynbrook, Homestead и Cupertino High)։ Առաջին երկուսը Կալիֆոռնիայի լավագույն դպրոցներից են ընդհանրապես։ Այս հանգամանքը գրավում է բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք փորձում են լավագույն կրթություն տալ իրենց երեխաներին։

Կուպերտինոյում է գտնվում նաև Դե Անզի քոլեջը, որը պատրաստում է մոտ 22 000 ուսանողի, ինչպես նաև կորպորատիվ վերապատրաստման կենտրոն է Apple-ի աշխատակիցների համար։

Տեղանուն

Կուպերտինոն անվանվել է Արոյո Սան Խոսե դե Կուպերտինո վտակի, ներկայումս՝ Սթիվենս Քրիք գետերի պատվին։ Գետի նախկին անվանումը տրվել է իսպանացի հետախույզ Խուան Բաուտիստա դե Անսի կողմից՝ ի պատիվ Սուրբ Ջուզեպպե Կուպերտիանացու։ Սուրբն իր անունը ստացել է Իտալիայի Ապուլիա շրջանի Կուպերտինո քաղաքից։ 20-րդ դարի սկզբին Կուպերտինոն փոխարինել է նախկին անվանումը՝ Վեսթ Սայդ։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով՝ Կուպերտինոյում ամենամեծ գործատուներն են․

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité