Aller au contenu principal

Կոմպիենի դղյակ


Կոմպիենի դղյակ


Կոմպիենի դղյակ (ֆր.՝ Château de Compiègne կամ ֆր.՝ Palais de Compiègne), դասական պալատական համալիր Ֆրանսիայի հյուսիսում՝ Պիկարդիա երկրամասի Ուազ դեպարտամենտի Կոմպիեն քաղաքում, Փարիզից 75 կիլոմետր հեռավորության վրա։ Իր կարևորությամբ երրորդն է Ֆրանսիայի արքայական նստավայրերի մեջ՝ Վերսալից ու Ֆոնտենբլոյից հետո։ Թագադրվելու նպատակով Ռեյմսի տաճար մեկնելիս և այնտեղից վերադառնալիս ֆրանսիական արքաները ավանդաբար մի քանի օր կանգ են առել այստեղ։ Պալատական այս համալիրը 1994 թվականի հոկտեմբերի 24-ին ներառվել է պատմական հուշարձանների ցանկում։

Ներկայիս դղյակին նախորդած շինությունները 6-րդից 11-րդ դարերում եղել են մերովինգյան և կարոլինգյան արքաների սիրած նստավայրը։ Կարլ V-ի նախաձեռնությամբ կառուցված նոր շենքը հետագայում աստիճանաբար ընդարձակվել ու բարեփոխվել է, իսկ 18-րդ դարի կեսերին Լյուդովիկոս XV-ի պատվերով ենթարկվել է համալիր վերակառուցման, դարձել թագավորական կարևորագույն շինությունը։ Դղյակի հետագա վերակառուցման, ընդլայնման ու ճոխացման գործում զգալի ավանդ են ներդրել Նապոլեոն Բոնապարտն ու Նապոլեոն III-ը։

Ներկայիս տեսքով Կոմպիենի դղյակը ամպիր ոճի ճարտարապետության առավել լավ պահպանված նմուշն է ամբողջ Ֆրանսիայում։ Համալիրում գործում են երեք թանգարան՝ պալատական շինությունները, փոխադրամիջոցների թանգարանը՝ կառքերի, հեծանիվների, ավտոմեքենաների հարուստ հավաքածուներով, և Երկրորդ կայսրության ժամանակներն արտացոլող թանգարանը։ Ուշագրավ է նաև 20 հեկտար զբաղեցնող պարտեզ-այգին, որի մուտքն ազատ է։

2006 թվականի սեպտեմբերի 23-ին դղյակում տեղի է ունեցել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի ղեկավարներ Ժակ Շիրակի, Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի պաշտոնական հանդիպումը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Fr. Thiveaud Le Hénand, La Reconstruction du palais de Compiègne au s-XVIII, thèse de l'École des Chartes, 1970 ;
  • Jean-Marie Moulin, "Compiègne" in Les Gabriel, 1982, Paris, Editions Picard, 331 p., p. 232-241, 2-7084-0086-X

Արտաքին հղումներ

  • Château de Compiègne - official site (Ֆրանսերեն)
  • Panoramic views of the Château de Compiègne

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Կոմպիենի դղյակ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé