Aller au contenu principal

Վանվ


Վանվ


Վանվ ( ֆր.՝ Vanves), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է և Ֆրանսիայի ու Եվրոպայի ամենախտաբնակ քաղաքներից մեկը։ Ընկած է Փարիզից դեպի հարավ-արևմուտք՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 5,6 կմ հեռավորության վրա։

1860 թվականի հունվարի 1-ին Փարիզ քաղաքի տարածքն ընդլայնվեց՝ ներառելով շրջակա համայնքները։ Այս պատճառով Վանվ համայնքը կորցրեց իր տարածքի մոտավորապես մեկ երրորդը, որն անցավ մայրաքաղաքին։

1883 թվականի նոյեմբերի 8-ին էլ Վանվի տարածքի մոտավորապես կեսը հատկացվեց նորաստեղծ Մալակոֆ համայնքին։

Վանվը գտնվում է Փարիզի մետրոյի 13-րդ գծի վրա։

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

Վանվի քույր քաղաքներն են՝

  •  Գերմանիա, Լերտե
  •  Հյուսիսային Իռլանդիա, Բելլիմանի

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • (Ֆրանսերեն) Համայնքի պաշտոնական կայքէջը
  • (Ֆրանսերեն) Official municipal website Wayback Machine (արխիվ index)
  • (Ֆրանսերեն) Lycée Michelet - a historic educational institution
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Վանվ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé