Aller au contenu principal

Մեզոն-Ալֆոր


Մեզոն-Ալֆոր


Մեզոն-Ալֆոր (ֆր.՝ Maisons-Alfort. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ-դը Մառն դեպարտամենտում։

Ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 9 կիլոմետր դեպի հարավ-արևելք (նրա հետ կապված է մետրոյի գծով), իսկ Վալ դը Մառն դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կրեթեյ քաղաքից՝ 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52.943։

Մեզոն-Ալֆորում գործող ուսումնական հաստատություններից լայնորեն հայտնի է Ֆրանսիայի ազգային անասնաբուժական դպրոցը։

Պատմություն

Սկզբնապես բնակավայրը պարզապես կոչվել է Maison (ֆր.՝ Maisons): Անունը ծագել է միջնադարյան լատիներեն Mansiones բառից, որը նշանակում է «տուն»։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ալֆոր գյուղը միացվել է քաղաքին, և այն սկսել է կրել Մեզոն-Ալֆոր / Maisons-Alfort անվանումը։

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

  •  Գերմանիա, Մոերս

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Timeline of V2 attacks
  • (Ֆրանսերեն) Քաղաքի կայքէջը

Text submitted to CC-BY-SA license. Source: Մեզոն-Ալֆոր by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité