Aller au contenu principal

Ֆոնտենե սու Բուա


Ֆոնտենե սու Բուա


Ֆոնտենե սու Բուա ( ֆր.՝ Fontenay-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտի Նոժան սյուր Մառն շրջանում։ Համայնքը բաժանված է երկու կանտոնների ՝ Արևմտյան և Արևելյան Ֆոնտենե սու Բուա։

Ընկած է Փարիզի կենտրոնից 9,3 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 5,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 52 675։

Համայնքի անվանումը միջնադարում հիշատակվում է որպես Fontanetum («աղբյուրներ»), միջնադարյան լատիներեն fontana («աղբյուր», «ակունք») բառից։ Նախկինում Fontenay-sous-Bois-ից բացի կիրառվել են նաև Fontenay-les-Bois և Fontenay-sur-le-Bois անվանումները։ 19-րդ դարի սկզբից համայքն ունեցել է մեկ անուն, որն էլ օգտագործվում է ներկայումս՝ Ֆոնտենե սու Բուա։

Անտառ ( ֆր.՝ Bois ) բառը, որն առկա է համայնքի անվան մեջ, Փարիզի արևելյան ծայրամասում ընկած Վենսենյան անտառն է՝ Բուա դը Վենսենը։ 1929 թվականին համայնքը զրկվեց իր տարածքի ավելի քան մեկ երրորդից, քանի որ Բուա դը Վենսենը (նրա մեծ մասը պատկանում էր Ֆոնտենե սու Բուային) ներառվեց Փարիզի քաղաքային սահմաններում։

Նշանավոր բնակիչներ

  • Վլադիսլավ Ստարևիչ - ռուս և ֆրանսիացի մուլտիպլիկատոր, տիկնիկային անիմացիայի ստեղծողներից մեկը։

Ժողովրդագրություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ֆոնտենե սու Բուա համայնքի պաշտոնական կայքը(Ֆրանսերեն)
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆոնտենե սու Բուա by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé