Aller au contenu principal

Շաթու


Շաթու


Շաթու ( ֆր.՝ Chatou ), քաղաք Ֆրանսիայում։

Աշխարհագրություն

Շաթու քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում, Փարիզից 10 կիլոմետր դեպի արևմուտք, Սենի ափին։ Այստեղ Սենի վրա գցված կամուրջը կապում է Իվելինը Օ դը Սեն դեպարտամենտի հետ։ Վարչականորեն քաղաքը մտնում է Սեն Ժերմեն ան Լե շրջանի կազմում ընդգրկված Շաթու կանտոնի մեջ։

Ժողովրդագրություն

Պատմություն

Շաթուի տեղում բնակավայրեր են եղել դեռևս գալլերի և հռոմեացիների ժամանակներում։ Քաղաքն իր անունը ստացել է լատիներեն Cattus (Կատվիկյան) ազգանունից։ Շաթուի բնակիչներին ֆրանսերեն անվանում են կատուվիեն։ Բնակավայրն առաջին անգամ գրավոր հիշատակվել է Մերովինգների օրոք 691 թ . 14-րդ դարում այն պատկանել է Սեն-Դենի աբբայությանը, այնուհետև նորմանդական ազնվական Մալե (Malet) տոհմին։ 16-րդ դարում փոխանցվել է Պորտեյլների տոհմին, իսկ 1762 թվականին՝ Անրի-Լեոնար Բերտենին, որը Լյուդովիկոս XV-ի բարձրաստիճան պաշտոնյաներից էր։ 1050 թվականից ի վեր Շաթուի և Ռուեյլի միջև Սեն գետով լաստանավ է երթևեկել։ 1626 թվականին այստեղ կամուրջ է կառուցվել։

19-րդ դարում երկաթգծի ճյուղը Շաթուն կապել է Փարիզի հետ։ Քաղաքն սկսել է աճել, և նրա շրջակայքում կառուցվել են փարիզցի մեծահարուստների բազմաթիվ ամառային վիլլաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Շաթուն դարձել է իմպրեսիոնիստ գրողների և նկարիչների՝ Գի դը Մոպասանի, Ա. Սիսլեյի, Բ. Մորիզոյի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի սիրած այցելավայրերից մեկը։ Ի հիշատակ այս վարպետների ստեղծագործական գործունեության՝ Շաթուի մոտ գտնվող կղզին անվանվել է Իմպրեսիոնիստների կղզի։ Այն նկարիչները, ովքեր իրենց էսքիզներն ստեղծելու համար ընտրել էին Սենի ափերը և այս կղզին, նրա վրա տեղակայված Ֆոռնուազի տուն կոչվող պանդոկի մշտական այցելուներից էին, պանդոկ, որը մտել է իմպրեսիոնիստական շարժման պատմության մեջ։ Շաթուում են ստեղծվել Օ. Ռենուարի, Անդրե Դերենի, Մորիս լը Վլամինկի և այլ նկարիչների բազմաթիվ հրաշալի նկարներ։ Այդ գործերի մի մասը ներկայումս պահվում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք(Ֆրանսերեն) Ստուգված է

Text submitted to CC-BY-SA license. Source: Շաթու by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé