Aller au contenu principal

Նոժան սյուր Մառն


Նոժան սյուր Մառն


Նոժան սյուր Մառն ( ֆր.՝ Nogent-sur-Marne), քաղաք և համայնք Ֆրանսիայում։

Աշխարհագրություն

Նոժան սյուր Մառն քաղաքը գտնվում է Իլ-դե-Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին,Վենսենյան անտառի արևելյան եզրին, Փարիզի քաղաքային սահմանների մոտ։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։

Պատմություն

Նոժան սյուր Մառնը հայտնի է վաղ միջնադարից։ Գրիգոր Տուրցին իր տարեգրության մեջ 581 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շարքում հաղորդում է Novigentum /Նովիգենտում քաղաքի մասին, որտեղ գտնվում էր ֆրանկների թագավոր Խիլպերիկ I- ի սիրած նստավայրերից մեկը։ Միջնադարում Նոժանում կառուցվել են մի քանի այլ պատմական նստավայրեր ևս, այդ թվում՝ Շատո դը Պլեզանսը / Château de Plaisance (13-րդ դար), որի ավերակները մինչ օրս պահպանվել են տեղի հիվանդանոցին պատկանող տարածքում, ինչպես նաև Բյու սյուր Մառնի դղյակը։ (14-րդ դար), որը կառուցվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ VII- ի կողմից իր սիրուհի Ագնես Սորելի համար և քանդվել է կարդինալ Ռիշելյեի հրամանով 1626 թվականին։ Այս ամենից բացի՝ ուշադրության է արժանի 12-րդ դարի կառույց հանդիսացող Սեն Սատուռնեն եկեղեցին։

Նոժան սյուր Մառնում են իրենց մականացուն կնքել ֆրանսիացի մեծ նկարիչ Անտուան Վատտոն, նկարիչ Ժյուլ Ադլերը, դերասան Ժակ Էնլին։

1792 թվականին Նոժանում ապրում էր 1198 մարդ, 1881 թվականին քաղաքն արդեն ուներ 9491 բնակիչ։

Ժողովրդագրություն

Գործընկեր քաղաքներ

Նոժան սյուր Մառնի գորընկեր քաղաքներն են՝

  • Իվերդոն լը Բեն, Շվեյցարիա
  • Զիգբուրգ, Գերմանիա
  • Կաստիլիոնե դեի Պեպոլի, Իտալիա
  • Նազարե, Պորտուգալիա
  • Բոլեսլավեց, Լեհաստան
  • Ջեզին, Լիբանան
  • Մետուլա, Իսրայել
  • Կզըլ-Օրդա, Ղազախստան

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Լրացումներ

  • Նոժանի պատմություն

Արտաքին հղումներ

  • (Ֆրանսերեն) Նոժան սյուր Մառնի պաշտոնական կայքէջը
  • (Ֆրանսերեն) Նոժան սյուր Մառնի տեղական համայնքի կայքէջը
  • (Ֆրանսերեն) Association du Coteau de Nogent sur Marne Nogent-sur-Marne's association for the protection of the environment

Text submitted to CC-BY-SA license. Source: Նոժան սյուր Մառն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité