Aller au contenu principal

Վիլնյով Սեն Ժորժ


Վիլնյով Սեն Ժորժ


Վիլնյով Սեն Ժորժ (ֆր.՝ Villeneuve-Saint-Georges. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա, Սեն գետի աջ ափին։ Զբաղեցնում է 8,75 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի հունվարի տվյալներով եղել է 34 845։

Պատմություն

IX դարից բնակավայրը գտնվել է Սեն Ժերմեն դե Պրե աբբայության տիրապետության տակ։ Տնտեսության հիմնական ճյուղերը եղել են գյուղատնտեսությունն ու գինեգործությունը։ 960 թվականին աբբայությունը ձեռք է բերել սուրբ Գևորգի մասունքներից, և այդ քրիստոնյա մարտիրոսը դարձել է բնակավայրի հովանավոր պաշտպանը։ Բնակավայրն ստացել է Villa Nova Sancti Georgii (ֆրանսերեն՝ Villeneuve-Saint-Georges / Վիլնյով Սեն Ժորժ. բառացի թարգմանած՝ նշանակում է Սուրբ Գևորգի նոր տուն) անվանումը, դարձել մի վայր, ուր հաճախ են այցելել ֆրանսիական թագավորները։

Ժողովրդագրություն

Անվանի անձինք

Անդրե Անտուան Բրյուժիրու — ֆրանսիացի գրող և ճանապարհորդ, ով 1955-2005 թվականների միջակայքում այցելել է աշխարհի բոլոր երկրները, ընդ որում՝ ոչ միայն դրանց ծանոթանալու, այլև բահայի հավատը տարածելու նպատակով։

Քույր քաղաքներ

Վիլնյով Սեն ժորժի քույր քաղաքներն են՝

  •  Անգլիա, Իսթլի
  •  Գերմանիա, Քորնվեստհայմ

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պաշտոնական կայքէջը (ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիլնյով Սեն Ժորժ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé