Aller au contenu principal

Շատնե-Մալաբրի


Շատնե-Մալաբրի


Շատնե-Մալաբրի (ֆր.՝ Châtenay-Malabry), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում, ծովի մակերևույթից 104 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 6,38 քառակուսի կիլոմետր տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 873։ Բնակչության միջին խտությունը կազմում է 4 996 մարդ/կմ²։

Պատմություն

Մինչև 1920 թվականը բնակավայրն ուղղակի կոչվել է Շատնե (Châtenay): Այդ անվանումը ծագել է լատիներեն castellanum բառից, որը նշանակում է «ոչ մեծ ամրոց» կամ «հռոմեական ամրացված ճամբար»։ Անվանումը հուշում է, որ ներկայիս քաղաքի տեղում մեր թվականության I կամ II դարում մի այդպիսի ամրություն է եղել։

Պատմական փաստաթղթերում Շատնեն առաջին անգամ հիշատակվել է IX դարում։ Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը բնակավայրը գտնվել է Փարիզի կաթոլիկ թեմի կազմում։ 1719-ից 1722 թվականներին այստեղ ապրել է Վոլտերը, ավելի ուշ՝ Շատոբրիանը։ Մինչև 2015 թվականը Շատնե-Մալաբրիում էր գործում փարիզյան տարածաշրջանի ճարտարագիտական բարձրագույն ուսումնարանը՝ արվեստների ու արհեստների կենտրոնական դպրոցը (École Centrale Paris), ինչպես նաև՝ համալսարանի գիտա-դեղագործական ֆակուլտետը։

Ժողովրդագրություն

Գործընկեր քաղաքներ

  • Բերգնոյշտադ (Գերմանիա), 1967 թվականից
  • Լանդսմեեր (Նիդերլանդներ), 1986 թվականից
  • Վելինգտոն (Մեծ Բրիտանիա), 2001 թվականից
  • Կոս (Հունաստան), 2006 թվականից
  • Բրաչանո (Իտալիա), 2011 թվականից

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Համայնքի պաշտոնական կայքէջը

Text submitted to CC-BY-SA license. Source: Շատնե-Մալաբրի by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé