Aller au contenu principal

Շել


Շել


Շել (ֆր.՝ Chelles. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ). ʃɛl), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին։ Փարիզի արևելյան արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 18 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն

Քաղաքի ներկայիս տարածքում 19-րդ դարի մարդաբան Լուի Լորան Գաբրիել դը Մորտիլեն պատահմամբ հայտնաբերել է հինքրեդարյան արտեֆակտներ և հինքարեդարյան մշակութային համապատասխան աստիճանը բնորոշել-անվանել շելյան (մեր օրերում կոչվում է օլդովան

Մերովինգյան ժամանակաշրջանի Calae վիլլայի մոտ ֆրանկների յոթերորդ դարի թագուհի Բալտիլդը հիմնադրել է Նոտր Դամ աբբայությունը, որը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ մեծապես վնասվել է, գրեթե ոչնչացվել։

Ժողովրդագրություն

Համառոտ տեղեկատվություն

Շելում կա երկու գլխավոր փողոց՝ Ֆոշի ավենյուն և Դիմադրության ավենյուն։

Գործում է Ալֆրեդ Բոնոյի թանգարանը։

Կա նաև հանրային լողավազան և չմշկասահքի հրապարակով զբոսայգի, որը բացվել է 1999 թվականին։

Շելը եղբայրացել է գերմանական Լինդաու քաղաքի հետ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
  • 1999 Land Use, from IAURIF (Institute for Urban Planning and Development of the Paris-Île-de-France région) (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Շել by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité