Aller au contenu principal

Մասսի


Մասսի


Մասսի (ֆրանսերեն՝ Massy. ( արտասանություն). masi), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝,Իլ դը Ֆրանս երկրամասի Էսոն դեպարտամենտում, Փարիզի ագլոմերացիայի հարավային եզրին, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից 14,7 կմ հեռավորության վրա։ Փարիզի կենտրոնի հետ կապված է RER քաղաքային տրանսպորտով։ TGV ճեպընթաց գնացքը նույնպես կայարան ունի Մասիում։

Քաղաքը հայտնի է կրկեսային միջազգային փառատոններով, որոնց պարբերաբար մասնակցում է անգամ Մոնակոյի արքայազնի ընտանիքը։ Place de France-ը օպերայի շենք է, որտեղ ելույթ են ունենում աշխարհահռչակ արվեստագետներ։ Քաղաքում կան նաև բազմաթիվ բարեկարգված (սովորաբար ֆրանսիական) զբոսայգիներ՝ մանկական խաղահրապարակներով։

Մասսին մոտ է Վերսալյան պալատին։ Մոտակայքում է գտնվում նաև Օռլի օդանավակայանը։

Աշխարհագրություն

Մասսին սահմանակից է Վեռիեր լը Բյուիսոնին, Անտոնիին, Ինյիին, Վիսսուին, Պալեզյոին, Շամպլանին և Շիլլի-Մազարինին։

Բնակչության դինամիկան

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Անվանի անձինք

  • Դենի Դիդրո ( 1713 – 1784 ), լուսավորիչ գրող և փիլիսոփա
  • Նիկոլյա Ապպեր ( 1749 – 1841 ), սննդամթերքի պահպանման գյուտարար. նրա գյուտը հիմնված է մթերքը հերմետիկ փակ տարայի մեջ պահելու և ջերմային ստերիլիզացման վրա։
  • Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր ( 1780 - 1867 ), ֆրանսիացի նկարիչ
  • Ժերոմ Բոնապարտ ( 1784–1860 ), Վեստֆալիայի թագավոր Նապոլեոն Բոնապարտի կրտսեր եղբայրը
  • Նյումա Դենի Ֆյուստել դե Կուլանժ ( 1830–1889 ), հին շրջանի և միջնադարի պատմաբան
  • Անտուանետա, Մասսիի բարոնուհի ( 1920 - 2011 ), Մոնակոյի արքայադուստր, արքայազն Ալբերտ II-ի մորաքույրը։
  • Ալեն Շաբա (* 1958 ), կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Գործընկեր քաղաքներ

  • Ասկոլի Պիչենո, Իտալիա
  • Ֆարո, Պորտուգալիա

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • * Քաղաքի պաշտոնական կայքէջը

Text submitted to CC-BY-SA license. Source: Մասսի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité