Aller au contenu principal

Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի


Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի


Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի (թուրքերեն՝ Büyükdere Surp Hripsimyants Kilisesi), հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Բյույուքդերե թաղամասում։

Պատմություն

Եկեղեցին կառուցել են Գևորգ և Կարապետ Կարաքեհյա եղբայրները։ Այն օծվել է 1848 թվականին։ 1886 թվականին եկեղեցու շենքը վերակառուցվել է, որի արժեքը կազմել է 15000 արծաթե քուրուշ (150 ոսկի լիրա)։

Եկեղեցին վնասվել է 1894 թվականի Ստամբուլի երկրաշարժի արդյունքում։ 1927 թվականին այն վերանորոգվել է Աբրահամ փաշա Երամյանի միջոցով, ավելացվել է զանգակատունը։ Եկեղեցին տարբեր ժամանակներում կրկին վերանորոգվել է։ Վերջին վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացումը տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé