Սուրբ Փրկիչ մատուռ, հայ առաքելական եկեղեցու մատուռ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զեյթինբուրնու շրջանի Կազլըչեշմե թաղամասում։
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցային համալիրում գտնվող մատուռը սկզբնապես կառուցվել է որպես փայտաշեն կառույց՝ Հարություն ամիրա Պեզճյանի միջոցներով։ Այն օծվել և պաշտանմունքի համար բացվել է 1834 թվականին՝ ձեռամբ Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պատրիարքի։ Հիվանդանոցի կառուցման ճարտարապետներ Հովհաննես ամիրա Սերվերյանը և արքունի ճարտարապետ Կարապետ ամիրա Բալյանը հանձն են առել նաև եկեղեցու շինարարությունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցին խարխուլ վիճակում էր հայտնվել։ 1906 թվականին վերանորոգվել է Գրիգոր Մելիդոսյանի և Եղիազար Ավետիսյանի ճարտարապետությամբ և բացվել ձեռամբ Մաղաքիա Օրմանյան պատրիարքի։ Մատուռը, որը վերանորոգվել է 1966 թվականին, իր վերջնական տեսքը ստացել է 2005 թվականի վերանորոգման ժամանակ։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։
Եկեղեցու բակի մեջ են թաղված Գալուստ Գյուլբենկյանի ընտանիքի մի անդամներ և բարերար Հովհաննես Հակոբյանը։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou