Aller au contenu principal

Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի


Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի


Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քանդիլի թաղամասում։ Եկեղեցին փայտաշեն է։

Հայերը Քանդիլի թաղամասում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Երկու հիշատակարաններ վկայում են, որ 1841 թվականին թաղամասում կար աղոթատեղի։ Ներկա եկեղեցին կառուցվել է 1846 թվականին Պողոս ամիրա Աշնանյանի նախաձեռնությամբ։ Օծվել և պաշտանմունքի համար բացվել է Մատթեոս Բ Չուխաճյան Կոստանդնուպոլսեցի պատրիարքի ձեռամբ, ով էլ եկեղեցին ընծայել է Քրիստոսի բոլոր առաքալաներին՝ այդկերպ շեշտադրելով հայ եկեղեցու առաքելական հիմքերը։ Բարսեղ աղա Ղազարոսյանի ջանքերով եկեղեցին վերանորոգվել է 1893 թվականին։ Ժամանակին այդ թաղամասում ապրել են հայտնի հայեր, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը։ Տարիների ընթացքում թաղամասը հայաթափվել է։

1962 թվականին Հովհաննես և Հարություն Քյուփելյան եղբայրների բարերարությամբ եկեղեցին կրկին վերանորոգվել է։ 1985 թվականին ևս մեկ անգամ է վերանորոգվել, իսկ վերջին վերանորոգումը եղել է 2023 թվականին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité