Aller au contenu principal

Սուրբ Խաչ դպրեվանք


Սուրբ Խաչ դպրեվանք


Սուրբ Խաչ դպրեվանք, բարձրագույն դպրոց՝ լիցեյ։ Հիմնվել է 1953 թվականին, Ստամբուլի Սկյուտար թաղամասում։ Հիմնադիր՝ Պետրոս Թյուրապիք։ Սկզբնական շրջանում եղել է գիշերօթիկ վարժարան՝ միջնակարգի և լիցեյի (6-ամյա), աստվածաբանական-ընծայարանի (3-ամյա) բաժիններով։ Ներկայումս իր կրթական և դաստիարակչական գործունեությունը շարունակում է որպես լիցեյ՝ երեք դասարաններով, որոնցում սովորում է 107 աշակերտ։ Դասավանդվում են հայերեն (շաբաթական 4 ժամ), թուրքերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տարրաբանություն, բնագիտություն։ Հրատարակում է «Փունջ» պարբերականը (հայերեն և թուրքերեն)։ Ունի սանուց միություն,Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագրերն իրագործել տալու նպատակով։ Ներկայումս գործող համայնքային հաստատություններից են Կարագյոգյան սանուց միության Գընալը կղզու կազդուրման կայանը, Թագսիմի մարզական, Շիշլիի մարմնամարզական միությունները, «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը։ Գրեթե բոլոր վարժարաններին կից գործում են սանուց միություններ։



Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Խաչ դպրեվանք by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité