Aller au contenu principal

Շառլի Էբդոյի հրաձգություն


Շառլի Էբդոյի հրաձգություն


«Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 7-ին, տեղի ժամանակով ժամը 11։ 30-ին։ Գործողությունը կատարվել է Փարիզի կենտրոնում տեղակայված «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) երգիծական շաբաթաթերթի խմբագրության շենքում և դրա մերձակայքում։ Անհայտ անձնինք, զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, մուտք են գործել պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու։ Սպանվածների թվում եղել են 9 աշխատակիցներ, 2 ոստիկան և թերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ըստ ականատեսների վկայությունների և տեսանյութերի, հարձակումն իրականացվել է առնվազն երկու դիմակավորված գրոհայինների կողմից, ովքեր խմբագրություն են մուտք գործել «ալահու աքբար» բացականչելով, խոսել են ֆրանսերեն և իրենց հռչակել որպես Մուհամմեդ մարգարեի վրիժառուներ։ Հարձակման ժամանակ արձակվել է մինչև 50 կրակոց։ Գրոհայիններին հաջողվել է փախուստի դիմել գողացված մեքենայով՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով անցորդների։

Շուտով ոստիկանության կողմից հրապարակվում է գլխավոր կասկածյալների լուսանկարները՝ ծայրեղական իսլամիստներ Սայիդ և Շերիֆ Քուաշիներ։

Տես նաև

  • Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Շառլի Էբդոյի հրաձգություն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé