Aller au contenu principal

Ավստրիայի գիտությունների ակադեմիա


Ավստրիայի գիտությունների ակադեմիա


Ավստրիայի գիտությունների ակադեմիա(գերմաներեն Österreichische Akademie der Wissenschaften)՝ ազգային գիտական կազմակերպություն Ավստրիայում։ 2009 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիան աշխարհի 300 առաջատար հետազոտական ինստիտուտների շարքում դասվել է 82-րդը՝ ըստ Վեբոմետրիկս հետազոտության տվյալների[1] Արխիվացված 2008-12-25 Wayback Machine:

Պատմություն

1713 թվականին Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, ոգեշնչվելով Արքայական հասարակությամբ և Ֆրանսիական գիտությունների ակադեմիայով, առաջարկում է ստեղծել նման մի ակադեմիա։ 1847 թվականի մայիսի 14-ին Վիեննայում հիմնվում է Գիտությունների թագավորական ակադեմիան ("Kaiserliche Akademie der Wissenschaften in Wien")։ 1918 թվականին այն անվանափոխվեց Գիտությունների ակադեմիայի, 1947 թվականին՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիա։

1960-ական թվականներին այն դարձավ Ավստրիայի ոչ համալսարանական ֆունդամենտալ հետազոտությունների բնագավառի առաջատար հաստատություններից մեկը։

Բաղկացած է 2 բաժիններից՝ մաթեմատիկական և բնագիտական՝ փիլիսոփայություն և պատմական գիտություններ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ակադեմիայի պաշտոնական կայքը (գերմ.) (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ավստրիայի գիտությունների ակադեմիա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité