Aller au contenu principal

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Բրյուսել)


Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Բրյուսել)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, հայազգի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի Ալեքսանդր Պուշկինին նվիրված հուշարձանը Բրյուսելում` Պուշկինի անվան հրապարակում։

Նկարագրություն

Բրոնզե պատվանդանին երեք լեզուներով` ֆրանսերեն, ռուսերեն և ֆլամանդերեն նշված են բանաստեղծի կյանքի ուղիները։ Մակագրությունը ոճավորված է ըստ Պուշկինի ձեռագիր տեքստերի։ Պուշկինին քանդակելիս՝ քանդակագործը փորձել է Պուշկինի ձեռագրերին հաղորդել կյանքի այն շունչը, որում նրանք ստեղծվել են՝ փետուրի ճռռոցը, ճրագի լույսը, պոետը կարծես ձեռքով սեղմում է մենամարտի ժամանակ Դանտեսից ստացած մահացու վերքը։

1999 թվականին, Պուշկինի ծննդյան 200-ամյակի առթիվ, Բրյուսելի քաղաքապետարանը որոշեց տեղադրել պոետի հուշարձանը։ ՌԴ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Պուշկինի անվան միջազգային հիմնադրամի աջակցությամբ Բրյուսելին նվիրվեց Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Հուշարձանը որոշվեց տեղադրել երկու փողոցների հատման վայրում, որն էլ անվանվեց Պուշկինի հրապարակ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 30-ին։

2014 թվականի հունվարին Բելգիայում ՌԴ մամլո խոսնակ Գեորգի Կուզնեցովը հայտնեց հուշարձանի վայրի տեղափոխման մասին (տրամվայի նոր գծերի շինարարության պատճառով)։ Պուշկինի ժառանգները՝ Ալեքսանդր և Մարիա Պուշկինները սկսեցին արշավ՝ հուշարձանի պահպանության համար։

Հուշարձանի հեղինակն է Գեորգի Ֆրանգուլյանը։

Տես նաև

  • Հուշարձաններ նվիրված Ալեքսանդր Պուշկինին Արխիվացված 2015-11-22 Wayback Machine
  • Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Մոսկվա)
  • Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի (Երևան)
  • Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պուշկինի անվան միջազգային հիմնադրամ
  • В Брюсселе могут перенести памятник Пушкину

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Բրյուսել) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé