Aller au contenu principal

Տրևու


Տրևու


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրևու (այլ կիրառումներ)

Տրևու (ֆր.՝ Trévoux), ոչ մեծ քաղաք և համայնք Ֆրանսիայում, Ռոն Ալպեր մարզի Էն գավառում։ Գավառի կենտրոնը Տրևուն է։ Հանդիսանում է Բուրակ ան Բրես շրջանի օկրուգը։

Համայնքի INSEE կոդ՝ 01427։

Տեղադրություն

Համայնքը տեղակայված է Փարիզից 380 կմ հարավ-արևելք, Լիոն քաղաքից 21 կմ հյուսիս, Բուրակ ան Բրես շրջանից 50 կմ դեպի հարավ-արևմուտք։ 1400 թվականին քաղաքը դարձավ Դոմբ իշխանության մայրաքաղաք։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 6768 մարդ։

Վարչակազմ

Տնտեսություն

19-րդ դարի վերջից և մինչև 1950-ական թվականները Տրևուն եղել է արհեստական ադամանդների արտադրման կենտրոն։

2007 թվականի տվյալներով 4497 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 3371-ը տնտեսապես ակտիվ էին, 1126-ը անգործունակ (Ակտիվության ցուցանիշը — 75,0 %, 1999 թվականին եղել է՝ 72,2 %)։ 3371 աշխատունակ բնակիչներից 3009-ը աշխատում էին (1627 տղամարդ և 1382 կին), անաշխատանք էին 362-ը (176 տղամարդ և 186 կին)։ 1126 անգործունակ մարդկանցից 367-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 307-ը թոշակառու, 452-ը անաշխատունակ էին այլ պատճառներով։

Տեսարժան վայրեր

  • Կորսել անրոց։ Պատմական հուշարձան 1996 թվականից։
  • Ֆետան ամրոց։ Պատմական հուշարձան 1973 թվականից։
  • Դոմբ իշխանության կառավարիչների տուն։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
  • Տուն Անժինյոր։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
  • Տուն Գերե։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
  • Վիյարի տերերի տուն։ Պատմական հուշարձան 1991 թվականից։
  • Սեն Սիմֆորեն եկեղեցի։ Կառուցվել է 1899-ից 1905 թվականներին հին եկեղեցու վայրում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный сайт (ֆր.)
  • «Национальный институт статистики — Треву» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Տրևու by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé