Aller au contenu principal

Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)


Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)


Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում։

Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։

2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները։

Շինությունը

Թանգարանի գլխավոր շենքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, որը 1889 թվականից սկսած, որպես բնագիտության պատմության թանգարան, տեղավորել է մշտապես աճող հավաքածուները։

Շենքի բարձրակարգ ճարտարապետական ձևավորումը, կահույքը և թանկարժեք ցուցանմուշների համադրությունը թանգարանն ինքնին պատմական պահպանման կարևորագույն առարկա են դարձնում։

Ցուցանմուշներ

Վերին հարկում թանկարժեք քարերի, հանածոների և մետեորիտների կողքին կարելի է տեսնել հսկա դինոզավր, նախապատմական գեղարվեստական գործերի՝ Վեներա Վիլենդորֆից, կմախքների կողքին՝ հսկայական բյուրեղյա տոպազ և թանկարժեք ադամանդյա ծաղկեփունջ, որը Մարիա Թերեզան նվեր էր պատրաստել ամուսնու համար։

Առաջին հարկում ցուցադրվում է կենդանական աշխարհի ողջ բազմազան տեսակները պարզագույն ձևերից մինչ միջատնեից բարձրակարգ կաթնասուններ․ 200 տարվա նմուշները հետաքրքիր են ոչ միայն որպես ցուցանմուշներ, այլև որպես գիտության պատմության վերաբերյալ պատմական գրառումներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé