Aller au contenu principal

Բրանդենբուրգյան դարպասներ


Բրանդենբուրգյան դարպասներ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրանդենբուրգյան դարպասներ (այլ կիրառումներ)

Բրանդենբուրգյան դարպասներ (գերմ.՝ Brandenburger Tor) - ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում։ Կառուցվել է 1788 - 1791 թթ.:

Պատմություն

Նշելով իր 226-րդ տարեդարձը, Բրանդենբուրգյան դարպասները համարվում է Գերմանիայի և Բեռլինի ամենահայտնի սիմվոլը, իսկ 1989 թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման սիմվոլը։

Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված միակ քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր՝ «Աշխարհի դարպասներ»։ Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791 թթ. և համարվում է առաջին զգալի աշխատանքը, որը կատարվել էր բեռլինյան դասականապաշտության ոճով։ Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը։ Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով։ Ճակատի ձևավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին։ Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան։ (Այն տեղակայված է արևելյան կողմում)։

Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ։ Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորիան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ, կառուցված Ֆրիդրիխ Շնիկելի կողմից։

1871 թվականին ֆրանկո-Պրուսական պատերազմից հետո հաղթանակած զինվորների երթը քայլեց դարպասների միջով։ 1918-1920 թթ.- հակահեղափոխական տրամադրվածությամբ զինվորները 1933 թվականին դարպասները վերածեցին Ազգային-սոցիալիստական տոնակատարության տեսարանի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները մեծ վնասներ կրեցին, իսկ մարտակառքն ամբողջությամբ ավերվեց։ 1945-1957 թթ. մարտակառքի վրա ծածանվում էր Խորհրդային Միության դրոշը, որից հետո այն փոխարինվում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշի։ (Սկսած 1989 թ., Գերմանիայի միավորումից հետո դարպասների վրա ոչ մի դրոշ չկա)։

1956 թ.-ին դարպասները վերականգնվել են, իսկ մարտակառքը վերականգնվել է միայն 1958 թվականին։ 1961 թ.-ի օգոստոսի 13-ին Բեռլինյան պատը արգելում է անցումը դարպասներով։ Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները անցնել պատի մյուս կողմը չէին կարողանում։ Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր Արևմտյան Բեռլինից։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բրանդենբուրգյան դարպասներ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité