Aller au contenu principal

Կանանց թանգարան (Ստամբուլ)


Կանանց թանգարան (Ստամբուլ)


Ստամբուլի Կանանց թանգարան (թուրքերեն՝ İstanbul Kadın Müzesi), առցանց թանգարան Ստամբուլում, որը նվիրված է քաղաքում էական դեր կատարած կանանց։

Պատմություն

Առցանց թանգարանն իր գործունեությունն սկսել է 2012 թվականից։ Այն համարվում է Թուրքիայում գործող առաջին, աշխարհում՝ երրորդ թանգարանը՝ նվիրված կանանց։

Թանգարանի մշտական հավաքածուն ներկայացնում է տարբեր կենսակերպի կանանց կենսագրություններ՝ տեքստային ինստալյացիաներ, որոնք ներկայացնում են նրանցից յուրաքանչյուրի կյանքի սոցիալ-մշակութային, տնտեսական, քաղաքական զարգացումները։

Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունն ընդգրկում է Ստամբուլի կանանց հիշատակին նվիրված ցանկացած թեմա և ցուցադրվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Top 7 important women in Istanbul's history Արխիվացված 2016-03-11 Wayback Machine


Text submitted to CC-BY-SA license. Source: Կանանց թանգարան (Ստամբուլ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité