Aller au contenu principal

Վատերմալ-Բուաֆոր


Վատերմալ-Բուաֆոր


Վատերմաալ-Բոսֆոորդե (հոլ.՝ Watermaal-Bosvoorde, [ˈwaːtərmaːl ˈbɔsfoːrdə]) կամ Վատերմալ Բուաֆոր (ֆր.՝ Watermael-Boitsfort, [wɑteʁmɑl bwɑˈfɔʁ]), Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։

Վատերմաալ-Բոսֆոորդեն գտնվում է մայրաքաղաք Բրյուսելից 5 կմ հարավ-արևմուտք, համայնքի 60%-ը զբաղեցնում է Սուանյան անտառը։

Վատերմաալ-Բոսֆոորդեն Բրյուսելի առավել բարգավաճ համայնքներից մեկն է, նրա տարեկան միջին եկամուտի մեկ շնչի հաշվով ամենաբարձրն է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում (15 541 եվրո (2015 թ.))։ Համայնքի բնակչությունը՝ 24.300 մարդ (2008 թ.)։

Աշխարհագրություն

Համայնքը սահմանակցում է հետևյալ համայնքներին (ըստ ժամացույցի սլաքի)՝ Ուկկել, քաղաք Բրյուսել, Իքսել, Օդերգեմ և Ֆլամանդական Բրաբանտ նահանգի համայնքների հետ (Ֆլանդրիա)։

Պատմություն

Երեք անտառային գյուղեր (Վատերմաալ, Բուաֆոր և Օդերգեմ) հարյուրամյակներ շարունակ ապրել են միասին։

1784 թվականին Ֆրանսիական հեղափոխության զինվորականները որոշեցին բաժանել Օդերգեմը, Վատերմաալը և Բուաֆորը 3 տարբեր համայնքների։

1811 թվականին, Նապոլեոնը կայսերական հրամանագրով որոշում է կրկին միավորել մեկ վարչական միավորի մեջ։ Բայց շուտով Օդերգերմը, թագավորական ակտով առանձնացվեց, որպեսզի չխաթարվի Վատերմաալ-Բոսֆոորդե զույգի կյանքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Համայնքի պաշտոնական կայք (ֆր.) և (նիդեր.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Վատերմալ-Բուաֆոր by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité