Aller au contenu principal

Վասեդայի համալսարան


Վասեդայի համալսարան


Վասեդայի համալսարան (ճապ.՝ 早稲田大学 Վասեդա Դայգակու կամ կարճ 早大)՝ առավել հայտնի է որպես Ճապոնիայի երկու ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկը (մյուսը Կեյոյի համալսարանն է )։ Տարածքային առումով տեղակայված է Տոկիոյի Սինձյուկու շրջանի հյուսիսային մասում։

Պատմություն

Վասեդայի համալսարանը հիմնադրվել է 1882 թվականին Մեյձի ժամանակաշրջանի գիտնական և քաղաքագետ Օկումա Սիգենոբուի կողմից։ 1902 թվականին նրան համալսարանի կարգավիճակ է շնորհվել։ Շինության մեծագույն մասը ավերվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Տոկիոյի ռմբակոծության ժամանակ, բայց համալսարանը վերականգնվել և կրկին բացվել է 1949 թվականին։

Վասեդայի համալսարանի ֆակուլտետներից առավել նշանավորը փիլիսոփայականն է։ Դրա շրջանավարտների թվում են հայտնի հեղինակներ Հարուկի Մուրակամին և Մաթի Տավարան։ Համալսարանի գրադարանը, ի տարբերություն շատ այլ գրադարանների, ռմբակոծություններից փրկված և պատերազմի ժամանակաշրջանն ապրած բացառիկ հավաքածու ունի։ Այս գրադարանի ուժեղ կողմը նախապատերազմական շրջանի Ճապոնիայի պատմության, մշակույթի և գրականագիտության զարգացումներն ուսումնասիրողների համար արժեքավոր ռեսուրսներ տիրապետելն է։

Վասեդայի համալսարանը Ճապոնիայում համալսարանական տիպի առաջին ուսումնական հաստատությունն է, ուր սկսվել է ռուսաց գրականության կանոնավոր ուսումնառությունը։ Դրան մեծապես նպաստել է ռուս գրականության և գրականագիտության թարգմանիչ Նոբորի Սյոմուն։ Փիլիսոփակության ֆակուլտետում բացված ռուսաց լեզվի և գրականության բաժնի առաջին ղեկավարը եղել է Կատագամի Նոբուրուն։

Վասեդայի համալսարանը հայտն է նաև որպես իր տեսակի մեջ «մեկնարկային հրապարակ» ճապոնացի քաղաքական գործիչների համար, իր կարգավիճակով այս ուսումնական հաստատությունը պայմանականորեն հիշեցնում է խորհրդային շրջանի ռուսական ՄՀՄՊԻ-ն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Հետպատերազմյան Ճապոնիայի յոթ վարչապետեր հենց Վասեդայի համալսարանի շրջանավարտներ են՝ Տանձան Իսիբասին (1956-1957), Նոբորու Տակեսիտան(1987—1989), Տոսիկի Կայֆուն (1989—1991), Կեյձո Օբուտին (1998—2000), Յոշիրո Մորին (2000—2001), Յասուո Ֆուկուդան (2007—2008) և Յոշիհիքո Նոդան (2011-2012)։ Վերջին տասը վարչապետերից հինգը ավարտել են Վասեդայի համալսարանը և միայն մեկը՝ Տոկիոյի համալսարանը։ Ճապոնական սոցիալիստական կուսակցության ղեկավար Սոձուկի Մոսաբուրոն ևս Վասեդայի համալսարանի շրջանավարտ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վասեդայի Համալսարանի կայքը (ճապոներեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Վասեդայի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé