Aller au contenu principal

Սխաարբեեկ


Սխաարբեեկ


Սխաարբեեկ (հոլ.՝ Schaarbeek, ֆր.՝ Schaerbeek), Բելգիայի Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։

Պատմություն և աշխարհագրություն

Ունենալով 8 կմ2 տարածք և 116.039 թվաքանակով բնակչություն (2008 թվականի հունվարի 1), Սխաարբեեկը մեծությամբ Մեծ Բրյուսելի երկրորդ համայնքն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասից հյուսիս և սահմանակցում է Բրյուսել, Սեն-Ժոս-տեն-Նոոդե, Էվեր, Սինտ-Լաբրեխտս-Վոլյուվե, Սինտ-Պիտերս-Վոլյուվե համայնքների հետ։

Նախկինում Սխաարբեեկը հայտնի էր առաջին հերթին այստեղ աճեցվող բալի յուրահատուկ տեսակով, որը բելգիական գարեջրագործներն օգտագործել են Կրիկ գարեջրի պատրաստման համար։

Տեսարժան վայրեր

Սխաարբեեկ շրջանը հատող կենտրոնական առանցքը Ռուայալ-Սենտ-Մարի փողոցն է, որը վերափոխվում է թագուհի Եղիսաբեթի անվան պողոտայի։ Այս առանցքի մոտավորապես մեջտեղում գտնվում են ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սխաարբեեկի ռատուշան և Նոտր Դամ տաճարը։

Սխաարբեեկում պահպանվում է նաև բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտայի կողմից մոդեռն ոճով նախագծված թաղամաս։ Հետաքրքիր է նաև Իոսաֆաթ զբոսայգին, այստեղ 1904 թվականին կառուցված փոքրիկ կենդանաբանական այգով անգլիական այգին, մարզադաշտը։

Ընդհանուր առմամբ թաղամասը կառուցված է բլոկային տիպի բնակելի տներով։ Սխաարբեեկը հայտնի է նաև նրանով, որ այստեղ թուրքական բնակչության տոկոսային բաղադրիչը ամենաբարձրն է արևմտաեվրոպական բոլոր քաղաքներից։ Համեմատաբար բարձր է նաև ֆլամանդական բնակչության թվաքանակը։

Բնակչություն

  • 1526 թվական — 600 մարդ,
  • 1800 թվական — 1131 մարդ,
  • 1850 թվական — 8630 մարդ,
  • 1900 թվական — 64000 մարդ։

Հայտնի ծնունդներ և ապրողներ

  • Ալիսա Սխաարբեեկցի (1225-1250), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ,
  • Ժան Վերգաս (1834-1896), բելգիացի բնանկարիչ, կենտրոնական փողոցներից մեկը անվանված է նրա անունով,
  • Ժակ Բրել (1929-1978), բելգիացի բանաստեղծ, գուսան, դերասան և ռեժիսոր,
  • Ժորժ Էէխոուդ (1854-1927), բելգիացի բանաստեղծ։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սխաարբեեկ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité