Aller au contenu principal

Նոր մզկիթ (Ստամբուլ)


Նոր մզկիթ (Ստամբուլ)


Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ։

Կառուցման պատմություն

Մզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով։ Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան։ Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան։ Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք։

Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ։ Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում։ Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ։ Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով։ Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի։ 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից։ Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց։ Կառուցումը ավարտվել է 1665 թվականին։

Արտաքին տեսք

Մզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև։ Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ)։ Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով։ Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ։ Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում։

Ներքին տեսք

Մզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով։

Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով։ Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից։ Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
  • Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
  • Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105

Արտաքին հղումներ

  • Նոր մզկիթ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Նոր մզկիթի լուսանկարները Արխիվացված 2016-08-17 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Նոր մզկիթ (Ստամբուլ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé