Aller au contenu principal

Քարաքյոյ


Քարաքյոյ


Քարաքոյ(թուրքերեն՝ Karaköy), թաղամաս Ստամբուլի Բեյօղլու շրջանում։ Քաղաքի առևտրական խոշոր թաղամասերից մեկն է։ Գտնվում է Ոսկեղջյուրի հյուսիսային ափին՝ Ստամբուլի եվրոպական հատվածում։ Թաղամասը գտնվում է պատմական Գալաթա թաղամասում։ Քարաքոյը Ստամբուլի ամենահին թաղամասերից մեկն է։ Ներկայումս այն խոշոր առևտրական և տրանսպորտային կենտրոն է։ Այն կապված է քաղաքի արվարձանների հետ։ Թաղամասի կենտրոնական հատվածում է գտնվում Քարաքոյի հրապարակը։ Գալաթայի կամուրջը Քարաքոյը կապում է Էմինյոնյու թաղամասի հետ, Թերսանե փողոցը կապում է Ազափքափըի հետ, իսկ Վոյվոդա փողոցը՝ Շիշհանեի հետ։ Քարաքոյին հյուսիսում սահմանակից է Բեյօղլուին։

Թաղամասի առևտրական կենտրոնում, որը հիմնվել է 19-րդ դարի կեսերին, տեղակայված են թուրքական և արտասահմանյան բանկերի կենտրոնակայաններ և մասնաճյուղեր։ Ներկայումս այն նաև խոշոր մեքենաշինական կենտրոն է։

Տեսարժան վայրեր

Կրոնական և կրթական տարբեր հաստատությունների առկայությունը թաղամասում՝ Քարաքոյը դարձնում է ուրույն միջմշակութային հաղորդակցման կամուրջ։ Այստեղ տեղակայված են Կաթոլիկ եկեղեցու, Հույն ուղղափառ եկեղեցիները, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, Բուլղարական եկեղեցին, Հրեական սինագոգները, հայկական, հունական, հրեական, ֆրանսիական, իտալական և ավստրիական դպրոցները, որոնք արտացոլում են Ստամբուլի կոսմոպոլիտ աշխարհայացքը Բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնք համարվում են Ստամբուլի այցեքարտը, կարելի է գտնել Քարաքոյում։

  • Գալաթայի աշտարակ
  • Կամոնդոյի աստիճաններ, որը միացնում է հրեա բանկիր Աբրահամ Կամոնդոյի տունը Վոյվոդա փողոցին։
Թանգարաններ․
  • Ստամբուլի ժամանակակից արվեստների թանգարան, Թուրքիայի առաջին և միակ մասնավոր թանգարանը, որը ստեղծվել է 2004 թվականին
  • Օտտոմանյան բանկ
  • Թուրքիայի հրեական թանգարան
Եկեղեցիներ․
  • Սբ Պողոս Պետրոս եկեղեցի,
  • Սբ Գևորգ եկեղեցի
  • Սան Միշել եկեղեցի
  • Սբ Ֆրանցիսկոսի եկեղեցի
  • Սբ Աննայի եկեղեցի
  • Սանտա Մարիա եկեղեցի
  • Սան Դոմենիկո եկեղեցի
  • Սան Զանի եկեղեցի
  • Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի, որը Ստամբուլի ամենահին եկեղեցին է
  • Սբ Հիսուս Փրկիչ եկեղեցի
  • Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սինագոգներ․
  • Նեվե Շալոմ սինագոգ
  • Թոֆրե Բեգադիմ սինագոգ
  • Ստամբուլի իտալական սինագոգ
  • Զուլֆարիս սինագոգ
  • Օր Հոդեշ սինագոգ
Մզկիթներ․
  • Արապ մզկիթ
  • Սոքուլլու մզկիթ կամ Ազափքափը մզկիթ
  • Յերալթը մզկիթ, որը կառուցվել է 17-րդ դարում

Կրթություն

  • Կեդրոնական վարժարան, հայկական վարժարան, որը հիմնադրվել է 1886 թվականին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Քարաքյոյ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé