Aller au contenu principal

Հեյբելիադա


Հեյբելիադա


Հեյբելիադա (թուրքերեն՝ Heybeliada; կամ Խալկի հուն․՝ Χάλκη), փոքր կղզի Թուրքիայում՝ Մարմարա ծովում։ Կղզին Ստամբուլից ոչ հեռու գտնվող Իշխանաց կղզիների մաս է կազմում։ Կղզեխմբի մեծությամբ երկրորդ կղզին է համարվում Հեյբելիադան՝ Բյույուքադայից հետո։ Կղզու մակերեսը կազմում է 2,5 կմ², իսկ բնակչությունը՝ 4000 մարդ։

Պատմություն

Կղզու թուրքական Հեյբելիադա անունը նշանակում է «պայուսակով կղզի», իսկ հունական Խալկին՝ «պղնձե» (այսպիսի անվանումը պայմանավորված է կղզու տարածքում պղնձի հանքաքարի տարածմամբ)։

Հեյբելիադա կղզին թուրքերի կողմից զավթվել է 1522 թվականին։

19-րդ դարում Խալկի ձկնորսական կղզին դարձավ հարուստ հույների և հրեաների՝ Կոստատդնուպոլսի առևտրականների և բանկիրների սիրված ու հանրաճանաչ ամառանոցը։ Հընթացս մի քանի տասնամյակի, կղզու բնակչությունը 800-ից ավելացավ ու հասավ 4000-ի։

Թուրքերը ստվարացան այն ժամանակ, երբ երկրում հռչակվեց հանրապետությունը։ Սակայն այսօր էլ վերոհիշյալ փոքրամասնությունները ապրում են կղզիներում։

Հեյբելիադայի հյուսիսային հատվածում կառուցվեց նոր ավան՝ նորաձև տներով։ Մի ժամանակ այստեղ է ապրել ռուս փիլիսոփա Կոնստանտին Լեոնտևը։

Տեսարժան վայրեր

Հեյբելիադայի գլխավոր ուղղափառ սրբությունը համարվում է հունական Սուրբ Երրորդության վանքային համալիրը։ Մենաստանը հիմնադրվել է դեռևս 9-րդ դարում բյուզանդացի աստվածաբան Սուրբ Փոտ պատրիարքի կողմից։

1844 թվականին Պոլսո պատրիարք Գերման 4-րդի ջանքերով վանական համալիրին կից ձևավորվեց Խալկի աստվածաբանական դպրոցը։ Այստեղ ուսանեցին Կոստանդնուպոլսի հոգևոր պետերը, ինչպես նաև Ալեքսանդրյան, Էլլադայի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչնեը։ Իր գործունեության ընթացքում աստվածաբանական այս դպրոցը տվեց ավելի քան հազար շրջանավարտներ։ Խալկի հոգևոր ճեմարանը փակվեց ու լուծարվեց 1971 թվականին թուրքական իշխանությունների որոշմամբ։ Ցայսօր էլ շարունակվում են կառավարության հետ բանակցությունները, որ կրկին բացվի աստվածաբանական այս դպրոցը, սակայն դեռևս ջանքերն ապարդյուն են։ Դպրոցի գրադարանում հայտաբերվել է «Սուգդեյայի վարք սրբոց» ձեռագիրը, որը գրվել է ներկայից Ղրիմի Հանրապետության Սուդակ քաղաքում։

Նավամատույցի մոտ, İmralı sokak նրբանցքում է գտնվում մեկ այլ ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու եկեղեցին՝ կառուցված 1857 թվականին։

Կղզու ամբողջ տարածքում արգելված են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները, բացառություն են կազմում միայն ոստիկանական և հրշեջ մեքենաները։ Կղզու բնակիչները օգտվում են կառքերից ու ֆայտոններից։

Գրականություն

1922 թվականին ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը գրում է ռուս արտագաղթյալների առօրյայի մասին մի պատմվածք «Խալկի կղզում» վերնագրով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Страница Хейбелиады на сайте Стамбула Արխիվացված 2017-07-08 Wayback Machine(անգլ.)
  • Heybeliada - Halki Արխիվացված 2010-08-11 Wayback Machine
  • Heybeliada Gezgin Rehberi Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  • Heybeliada Rehberi(չաշխատող հղում)
  • Heybeliada Tanıtımı & Resim Galerisi Արխիվացված 2009-04-11 Wayback Machine
  • Uzaydan Heybeliada18px
  • Heybeliada Sefer Şehir Hatları Sefer Saatleri Արխիվացված 2016-04-03 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Հեյբելիադա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé