Aller au contenu principal

Բանքալար (փողոց)


Բանքալար (փողոց)


Բանքալար քադդեսի (թուրքերեն՝ Bankalar Caddesi, բառացի «Բանկային փողոց»), փողոց Ստամբուլի պատմական Քարաքոյ թաղամասում։ Բանքալար փողոցը եղել է Օսմանյան կայսրության ֆինանսական կենտրոնը։ Այստեղ են եղել բանկերի կենտրոնակայանները, ֆինանսական ինստիտուտները, ապահովագրական ընկերությունները, ներառյալ նաև Բանկ Օտոմանը և Օսմանյան ֆոնդային բորսան։ Այս կառույցները մինչ օրս օգտագործվում են որպես թուրքական բանկերի և այլ ֆինանսական կառույցների կենտրոնակայաններ։ Բանքալար փողոցը եղել է Ստամբուլի ֆինանսական կենտրոնը, ընդհուպ մինչև 1990-ական թվականների սկիզբը, երբ թուրքական բանկերի մեծ մասը տեղափոխվեցին Լևենտ և Մասլաք թաղամասերը։ 1995 թվականին, Ստամբուլի ֆոնդային բորսան տեղափոխվեց Սարըյեր շրջան։

Տեսարժան վայրեր

Փողոցի արևելյան հատվածում է գտնվում Թյունելի հարավային կայարանը։ Կամոնդո աստիճանը, որը հանդիսանում է նեոբարոկկո և վաղ մոդեռն ոճի խառնուրդ, նույնպես գտնվում է Բանքալար փողոցում։ Կառուցվել է բանկիր Աբրահամ Կամոնդոյի ֆինանսավորմամբ։ Աստիճանները տանում են դեպի պատմական Ռույե Կամոնդո (ներկայումս՝ Բանքեր Սոքաք) և Kart Çınar Sokak (Բանքեր Սոքաքի արևմտյան շարունակությունը), որտեղ գտնվում են ջենովական Պալացցո դել Կոմունեի ավերակների (Palazzo del Comune, 1316 թվական), որը կառուցվել է Մոնտանո դե Մարինսոմի կողմից։ Դեպի արևմուտք գտնվում է Պոդեսթա Գալաթան, որի հարևանությամբ էլ գտնվում է Բերեքեթ Խանի շենքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ottoman Bank Museum: History of the Ottoman Bank(անգլ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Բանքալար (փողոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé