Aller au contenu principal

Բոսֆորի համալսարան


Բոսֆորի համալսարան


Բոսֆորի համալսարան (թուրքերեն՝ Boğaziçi Üniversitesi), բարձրագույն ուսումնական հաստատություն Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Հիմնադրվել է 1863 թվականին Սայրուս Հեմլինի և Քրիստոֆեր Ռոբերթսի կողմից։ Համարվում է ամերիկյան առաջին բուհը, որը հիմնադրվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Անդամակցում է համալսարանների եվրոպական և միջերկրածովյան ասոցիացիաներին։ Ներկայումս Բոսֆորի համալսարանը Թուրքիայի ամենաթանկ համալսարանն է։ Համալսարանը 1971 թվականին ստացել է պետական բուհի կարգավիճակ։ «Times Higher Education» ամսագիրը համալսարանը դասել է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։ Համալսարանի ակադեմիական լեզուն անգլերենն է։ Ներկայումս համալսարանում ուսանում է շուրջ 12000 ուսանող։

Հայտնի շրջանավարտներ

  • Ֆահրիյե Էվջեն — թուրք դերասանուհի
  • Սաադեթ Աքսոյ — թուրք դերասանուհի
  • Այլին Ասլըմ — թուրք երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, «Գրինփիս» շարժման ակտիվիստ
  • Ֆարուք Գյուլ — Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
  • Մուրատ Գյուլսոյ — թուրք գրող
  • Նուրի Բիլգե Ջեյլան — թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր, լուսանկարիչ
  • Ահմետ Յըլդըզ — Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր
  • Մուհամմեդ Յըլդըզ — Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր
  • Գյուլեր Սաբանջի — «Sabanci Holding»-ի տնօրեն
  • Հալուք Էրգին — Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
  • Արզուհան Յալչինդաղ — թուրք ձեռնարկատեր, «Դողան հոլդինգի» տնօրեն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բոսֆորի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé