Aller au contenu principal

Վիեննայի մետրոպոլիտեն


Վիեննայի մետրոպոլիտեն


Վիեննայի մետրոպոլիտեն (գերմ.՝ U-Bahn Wien), մետրոպոլիտենի 5 գծերից բաղկացած համակարգ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այն S-Bahn-ի հետ համարվում է քաղաքի երկու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկը։

Վիեննայի մետրոպոլիտենը բացվել է 1976 թվականի մայիսի 8-ին։ Ներկայիս ցանցն ներառում է քաղաքային երկաթուղային գծերի որոշ հատվածներ, որոնք կառուցվել են 1898-1901 թվականներին։ 2013 թվականի հոկտեմբերին U2 գծի 3 կայարանների կառուցումով մետրոպոլիտենի գծերի ընդհանուր երկարությունը հասավ 78.5 կիլոմետրի, իսկ կայարանների թիվը դարձավ 104։ Գծերը չունեն անվանումներ։ Նրանք U1-ից համարակալվել են մինչև U6 (U-Bahn անունից)։ U5 գիծը դեռ կառուցված չէ։

Գծեր

U1 գիծ

Գծի շինարարությունը սկսել է 1969 թվականին և ավարտվել է 1982-ին։ Առաջին հատվածը (Ռոյմանպլաց - Կառլսպլաց), բացվել է 1978 թվականի փետրվարի 25֊ին։ Նախապես պլանավորված էր կառուցել Ռոյմանպլացից Պրատերշտերն, որը հետագայում կերկարացվեր Դանուբի վրայով դեպի Կագրան։ Սակայն 1976 թվականին Ռայսբրյուկե կամրջի փլուզման պատճառով այդ երկարացումը նախատեսված ժամկետից շուտ սկսեց և ավարտին հասավ 1982 թվականի սեպտեմբերին։ 2000 թվականին սկսվեց դեպի Լեոպոլդաու կայարան տանող գծի մնացած շինարարությունը, որն ավարտվեց 2006 թվականի սեպտեմբերի 2-ին։

U2 գիծ

Երկրորդ գիծը հիմնականում կազմված է 1960-ականներին կառուցված տրամվայի թունելներից։ Գիծը երկարացվել է երկու կողմերից և այժմ գնացքը Ասպերնշտրասից հասնում է մինչև Կառլսպլաց։ Տրամվայի նախկին թունելների կառուցվածքի պատճառով U2 գիծը Վիեննայի մետրոպոլիտենի ամենադանդաղ գիծն է։

Ֆուտբոլի Եվրոպայի 2008թ․-ի առաջնության համար 2008 թվականի մայիսի 10֊ին բացվեց 5 նոր կայարան։ 2010 թվականի հոկտեմբերի 2֊ին U2֊ի կայարաններն ավելացան 6-ով, և գիծը հասավ Ասպերնշտրաս։ 3 տարի հետո (հոկտեմբերի 5, 2013) բացվեց ևս 3 կայարան, և գիծը հասավ Զեեշտադտ։

U3 գիծ

Մետրոյի երրորդ գիծը կառուցվել է 5 փուլով 1989 թվականից մինչև 2000 թվական։ Բոլոր կայարանները, բացառույթամբ երկուսը, ստորգետնյա են։

U4 գիծ

U4 գիծը կառուցվել է քաղաքային երկաթգծի (Standbahn) արդիականացմամբ, որը բացվել է 1898-1901 թվականներին։ Հայլիգենշտադտից մինչև Ֆրիդենսբրյուկե կայարան հատվածը շահագործման է հանձնվել 1976 թվականի մայիսի 8֊ին։ Կայարանների մեծ մասը վերգետնյա են։ U4 գիծը U3֊ին հատվում է մեկ կայարանում։ Մյուս բոլոր գծերի հետ հատվում է երկու տարբեր կայարաններում։

U6 գիծ

Վեցերորդը Վիեննայի մետրոպոլիտենի ամենաերկար գիծն է։ Լենգենֆելդգասից մինչև Շպիտելաու այն անցնում է քաղաքային երկաթգծի նախկին ուղանցով։ Լենգենֆելդգասից Ֆիլադելֆիաբրյուկե ուղին անցնում է գետնի վրայով։ Գծի այս հատվածը բացվել է 1989 թվականին։ Հարավային՝ Զիբենհիրտեն - Ֆիլսդելֆիաբրյուկե հատվածը բացվել է 1995 թվականին։ Մեկ տարի հետո ավարտին հասավ հյուսիսային՝ Շպիտելաու - Ֆլորիդսդորֆ հատվածը։ Այստեղ կան ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա կայարաններ։

Ի տարբերություն մյուս գծերի, U6֊ը չի անցնում քաղաքի կենտրոնով։ Գծի մեծ մասն ացնում է Գյուրտելի ուղանցով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վիեննայի մետրոպոլիտենի ինտերակտիվ քարտեզ Արխիվացված 2016-10-05 Wayback Machine
  • Վիեննայի մետրոպոլիտենի պաշտոնական կայք Արխիվացված 2013-04-30 Wayback Machine
  • Վիեննայի մետրոպոլիտեն Գերմաներեն/Անգլերեն

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիեննայի մետրոպոլիտեն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé