Aller au contenu principal

Քուրթուլուշ


Քուրթուլուշ


Քուրթուլուշ (թուրքերեն՝ ազատություն, նախկինում կոչվել է Թաթավլա (հուն․՝ Ταταύλα)), բազմէթնիկ թաղամաս Ստամբուլի եվրոպական հատվածում, Շիշլի շրջանում։ Թաղամասը բնակեցված է թուրքերով, հայերով, քրդերով և հույներով։ Թաղամասում բնակվում են նաև քիչ քանակությամբ հրեաներ։ Թուրքերենից թարգմանած Քուրթուլուշ նշանակում է ազատություն։

Պատմություն

Թաղամասը կառուցվել է 16-րդ դարում Քիոսի հույների կողմից, ովքեր Օսմանյան կայսրության ժամանակ այստեղ էին եկել աշխատելու նավաշինարաններում, որոնք գտնվում էին հարևան Քասըմփաշա թաղամասում։ 1832 թվականին թաղամասը հրդեհվել է, որի արդյունքում ամբողջությամբ այրվել են 600 տներ և 30 խանութներ։ Թաթավլան եղել է Կոստանդնուպոլսի հունական կենտրոնը։ 19-րդ դարի կեսին թաղամասի բնակչությունը կազմել է 20,000 մարդ։ Թաղամասում եղել են ուղղափառ եկեղեցիներ, դպրոցներ և տավերնաներ (հունական ռեստորան)։ Հունաբնակ լինելու պատճառով թաղամասը հաճախ անվանել են նաև «Փոքր Աթենք»։

Թաղամասը Թաթավլայից վերանվանվել է Քուրթուլուշ՝ հանրապետական կարգերի հաստատումից 6 տարի անց։ Թաղամասը մեծապես տուել է 1929 թվականի ապրիլի 13-ին, երբ 207 տներ այրվել են։ Բալկանյան պատերազմներից սկսած թաղամասի հույն բնակչության թիվը մեծացել, ընդհուպ մինչև Ստամբուլի ջարդերը, որոնք տեղի են ունեցել 1955 թվականին։ Քուրթուլուշը հիմնականում բնակեցված է եղել բանվոր հույներով, այն դեպքում, երբ հարուստ հույները և թուրքերը ապրել են, օրինակ, Թարաբիայում կամ Բոսֆորի ափագծով մեկ։ 19-րդ դարի վերջին մի շարք շքեղ առանձնատներ կառուցվել են Քուրթուլուշում, որոնց մի մասը կանգուն է մինչ օրս։

Քուրթուլուշում է տեղի ունեցել նաև հունական Բակլահորանի շքահանդեսը, որը նշվել է հույն բնակչության կողմից և արգելվել թուրքական իշխանությունների կողմից 1943 թվականին։ Քաղաքային իշխանությունների որոշմամբ այն սկսել է տոնվել 2010 թվականից սկսած։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Քուրթուլուշ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé